Գլխավոր տեղեկություն
Номер
N 480-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
10.07.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
10.07.2024
Дата вступления в силу
11.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 480-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 21-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Սահմանել, որ «Վաչէ և Թամար Մանուկեան բարեգործական միություն» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված հրդեհաշիջման համակարգի սարքավորումները (3 տեղ, 1,198 կգ ընդհանուր քաշով, 17,879.84 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 592,150 դրամ, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հունվարի 15-ի «Վաչէ և Թամար Մանուկեան բարեգործական միություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Վաչէ և Թամար Մանուկեան» մատենադարանում հրդեհաշիջման համակարգի ներդրում» ծրագրի մասին» N 21-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

(1-ին կետը փոփ. 06.08.24 N 543-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

10.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ