Գլխավոր տեղեկություն
Номер
N 2870-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ОВМИД РА 2007.01.24/6(530) 30.07.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
29.07.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
29.07.2024
Дата вступления в силу
31.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2870-Ա

«29» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.49/12 ՇԵՆՔԻ Հ.24 ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարապետ Հակոբյանի դիմումը` Կոմիտասի պողոտայի հ.49/12 շենքի հ.24, սեփականության իրավունքով իրեն պատկանող շինության (36.2քմ) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.09122020-01-0292 վկայական) գործառական նշանակությունը բնակելի սահմանելու և բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:

Քննարկվող տարածքը օժտված է կոմունալ հարմարություններով և շինության հատակագծային լուծումները համապատասխանում են բնակարանների համար «ՀՀՇՆ 31-01-2014» նախատեսված նորմերին և պահանջներին:

 Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-75475-24 եզրակացությունը.

1. Կոմիտասի պողոտայի հ.49/12 շենքի հ.24 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Կարապետ Հակոբյանին պատկանող շինության (36.2քմ) գործառական նշանակությունն առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան, «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։

2. Հանձնարարել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված շինությունը հաշվառել որպես բնակարան:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված շինության գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման և ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամփուխչյանը։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան