ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 545-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 20,933,180 դրամ ընդհանուր արժողությամբ «Մարզահրապարակների կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Գրաֆեն-շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00126761) 2024 թվականի հուլիսի 11-ին կնքված՝ թիվ ՀՀ-ՄՀ01/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մարզահրապարակի գույքի գնման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 6,468,940 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գրաֆեն-շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00126761) 2024 թվականի հուլիսի 11-ին կնքված՝ թիվ ՀՀ-ՄՀ-03/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մարզահրապարակի գույքի գնման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 7,202,120 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Գրաֆեն-շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00126761) 2024 թվականի հուլիսի 11-ին կնքված՝ թիվ ՀՀ-ՄՀ-02/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մարզահրապարակի գույքի գնման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 7,262,120 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
06.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 545-Ա որոշման |
«ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
1. |
Ծրագրի նպատակը |
Քաղաքացիների առողջ ապրելակերպի, առողջության, ֆիզիկական ակտիվության պահպանման և զարգացման նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում կառուցել մարզահրապարակներ: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Սպիտակ և Սյունիքի մարզի Գորիս քաղաքներ, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
20,933,180 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Սպիտակ և Սյունիքի մարզի Գորիս համայնքները և համայնքի բնակիչները |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի օգոստոսի 19-ից մինչև 2025 թվականի փետրվարի 14-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ 2» թաղամասի բնակելի համալիրի բակային տարածքում կառուցվելու է մարզահրապարակ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 19-ից մինչև 2025 թվականի փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում՝ 6,468,940 դրամի չափով. 2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Շվեյցարական թաղամաս»-ի տարածքում կառուցվելու է մարզահրապարակ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 19-ից մինչև 2025 թվականի փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում՝ 7,202,120 դրամի չափով. 3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Հաղթանակ»-ի այգու տարածքում կառուցվելու է մարզահրապարակ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 19-ից մինչև 2025 թվականի փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում՝ 7,262,120 դրամի չափով։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Գյումրի, Սպիտակ և Գորիս քաղաքներում կառուցվող մարզահրապարակների գույքի ձեռքբերման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում, ինչպես նաև տարածքների հարթեցման, ռետինե ծածկույթների տեղադրման, պտտաձողերի, զույգ զուգաձողերի, օձաձև մարզասարքերի, շվեդական պատերի, ուղղահայաց բազրիքների, կոր զուգաձողերի ամրակցման և մարզական գույքի տեղադրման աշխատանքներ՝ 20,933,180 դրամ չափով։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
06.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|