Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 29
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Дата принятия
20.12.2019
Подписан
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Дата подписания
20.12.2019
Дата вступления в силу
01.02.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2019 թվականի

թիվ 29

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 40-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

 

1. (կետն ուժը կորցրել է ԵՏԲԽ 25.12.23 թիվ 14)

2. (կետն ուժը կորցրել է ԵՏԲԽ 25.12.23 թիվ 14)

3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներն ըստ ցանկի՝ համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի փետրվարի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 
 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

2019 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 29 որոշման

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ ուժը կորցրած որոշումների

 

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2015 թվականի դեկտեմբերի 21-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անհատական կազմի և անդամների միջև պարտականությունների բաշխման մասին» թիվ 37 որոշման 1-ին և 2-րդ կետերը։

2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2016 թվականի մայիսի 31-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 11 որոշումը։

3. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2017 թվականի ապրիլի 14-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 4 որոշումը։

4. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2017 թվականի ապրիլի 14-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 5 որոշումը։

5. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2018 թվականի փետրվարի 12-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 2 որոշումը։

6. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2018 թվականի օգոստոսի 31-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 17 որոշումը։

7. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի մայիսի 21-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 2 որոշումը։

8. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 14 որոշումը։

9. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 1-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 27 որոշումը։

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

2019 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 29 որոշմամբ

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը՝

կազմակերպում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիայի գործունեությունը և պատասխանատվություն է կրում վերջինիս վրա դրված գործառույթների իրականացման համար՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան:

Հանձնաժողովի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) ինտեգրացիոն քաղաքականություն.

2) մակրոտնտեսական քաղաքականություն.

3) Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորում և տարածում:

Հանձնաժողովի՝ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմաններ.

2) ֆինանսական շուկաներ.

3) հարկեր և հարկում.

4) արժութային քաղաքականություն.

5) ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրում և բաշխում.

6) մտավոր սեփականություն.

7) աշխատանքային միգրացիա.

8) ծառայություններ և ներդրումներ:

Հանձնաժողովի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) արդյունաբերություն.

2) ագրոարդյունաբերական համալիր.

3) արդյունաբերական և գյուղատնտեսական սուբսիդիաներ:

Հանձնաժողովի՝ առևտրի հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) արտաքին առևտրային քաղաքականություն.

2) մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորում.

3) ներքին շուկայի պաշտպանության միջոցներ.

4) երրորդ երկրների նկատմամբ առևտրային ռեժիմների սահմանում.

5) հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում:

Հանձնաժողովի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) տեխնիկական կանոնակարգում.

2) սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ.

3) սպառողների իրավունքների պաշտպանություն.

4) քաղաքականություն չափումների միասնականության ապահովման ոլորտում.

5) դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառություն:

Հանձնաժողովի՝ մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) մաքսային կանոնակարգում.

2) մաքսային վարչարարություն:

Հանձնաժողովի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) էներգետիկ քաղաքականություն.

2) բնական մենաշնորհներ.

3) տրանսպորտ և փոխադրումներ:

Հանձնաժողովի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) մրցակցային քաղաքականություն.

2) պետական և մունիցիպալ գնումներ:

Հանձնաժողովի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ, տեղեկատվական փոխգործակցություն.

2) ներքին շուկայի գործունեությունն առանց արգելքների, առգրավումների և սահմանափակումների:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: