ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3000-Ա |
«01» օգոստոսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
8/1/2024 |
Հավելված Երևանի քաղաքապետի 01.08.2024թ. հ. 3000-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոս-տային դա-սիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Հարություն Ավագյան |
Նոր Խարբերդի այգետարածք, Ձորի տարածք, 123-րդ տեղամաս, հ.29 |
հողամաս |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 08.12.2020թ. հ.7091 վկայագրով, Հարություն Ավագյանին փոխանցված Նոր Խարբերդի այգետարածքի Ձորի տարածքի 123-րդ տեղամասի 515.0քմ մակերեսով հ.29 հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, Ձորի թաղամաս, հ.123/29 |
01113LB4XGRR |
|
2 |
Սոնա Աբրահամյան |
Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 7-րդ փողոց, հ.97 |
հողամաս |
Սոնա Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Խարբերդի այգեգործական տարածքի 7-րդ փողոցի հ.97 հասցեում գտնվող այգետնակի /վկ. հ.09112023-01-0098/ բաժանման հատակագծով առանձնացվող 300.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 7-րդ փողոց, հ.97/1 |
011138ZKB42Q |
|
3 |
Եղիշե Վարդանյան /լիազորված անձ/ Կարեն Մնացականյան |
Արտաշատի խճուղի 1-ին նրբանցք, հ.9/1 |
հողամաս |
Եղիշե Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, Արտաշատի խճուղու 1-ին նրբանցքի հ.9/1 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.03072024-01-0358, բնակելի տուն 180.7քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 186.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, հ.9/4 |
01113LXHSZ49 |
|
4 |
Արման Մկրտչյան |
Կոմիտասի պողոտա, h.15 շենք, հ.124 |
բնակարան |
Արման Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոմիտասի պողոտայի h.15 շենքի հ.124 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.26072024-01-0220/ բաժանման հատակագծով առանձնացվող 105.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Կոմիտասի պողոտա, h.15 շենք, բն.124/1 |
01033UQUZQH4 |
0012 |
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|