Գլխավոր տեղեկություն
Номер
N 1188-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.08.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
01.08.2024
Дата вступления в силу
02.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 2024 թվականի N 1188-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 847-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԼԵՔՍ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 847-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) հավելվածի ցանկը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-10-րդ կետերով․

 

«

9․

4819200000

Ծալովի ստվարաթղթե տուփեր, արկղեր և տուփեր ծալքավոր թղթից կամ ստվարաթղթից

Ստվարաթղթե տուփեր, արկղեր, տուփեր, պարկեր, թղթե տոպրակներ և փաթեթավորման այլ տարաներ՝ թղթից, ստվարաթղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի մանրաթելերից պատրաստված քաթանից, քարտարկղեր, նամակարկղեր և նույնանման արտադրատեսականի՝ թղթից կամ ստվարաթղթից, որոնք օգտագործվում են հիմնարկներում, խանութներում կամ նույնանման նպատակներով Ծալովի ստվարաթղթե տուփեր, արկղեր ու

տուփեր ծալքավոր

թղթից կամ

ստվարաթղթից

կգ

 600 000

Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Բուլղարիա, Հունաստան, Շվեյցարիա, Իտալիա, ԵՄ երկրներ, Հորդանան, ԱՄԷ, ԱՄՆ,

Չինաստան, Իրան

Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Բուլղարիա, Հունաստան, Շվեյցարիա, Իտալիա, ԵՄ երկրներ, Հորդանան, ԱՄԷ, ԱՄՆ,

Չինաստան, Իրան

1 375 000 000

 

10․

4819500000

Սիգարետի ստվարաթղթե տուփեր՝ կտրված ըստ բարդ երկրաչափական հատվածի չափի, ծալման գծերի առկայությամբ, մեկից ավելի կողմից սոսնձով ամրացվող

Ստվարաթղթե տուփ սիգարետի համար, դատարկ, նախատեսված է ծխախոտի փաթեթավորման համար, օֆսեթ տպման եղանակով նախշի և հարդարման կիրառմամբ, կտրված բարդ երկրաչափական հատվածի չափով, ծալման գծերի առկայությամբ, փաթեթավորումը պատրաստի օգտագործման տուփի

վերածելու համար

կգ

1 600

000

Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Բուլղարիա, Հունաստան, Շվեյցարիա, Իտալիա, ԵՄ երկրներ, Հորդանան, ԱՄԷ, ԱՄՆ,

Չինաստան, Իրան

Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Բուլղարիա, Հունաստան, Շվեյցարիա, Իտալիա, ԵՄ երկրներ, Հորդանան, ԱՄԷ, ԱՄՆ,

Չինաստան, Իրան

3 667 000 000

 
».

 

2) հավելվածի ցանկի «Ընդամենը» պարբերությունում «31 100 118 580» թիվը փոխարինել «36 142 118 580» թվով։

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

01.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան