Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 145
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.01.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
12.12.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
12.12.2023
Дата вступления в силу
01.01.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2023 թվականի

թիվ 145

քաղ. Մոսկվա

 

ԸՆՏԱՆԻ ՀԱՎԵՐԻ ԹԱՐՄ ՁՎԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ եւ 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ եւ 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1.63 ենթակետով՝

«7.1.63. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0407 21 000 0 ծածկագրով դասակարգվող՝ ընտանի հավերի թարմ ձվեր, որոնք նախատեսված են սննդամթերքի արտադրության մեջ օգտագործման կամ մանրածախ առեւտրում իրացման (վաճառքի) համար, և որոնք Ռուսաստանի Դաշնություն են ներմուծվում 1,2 մլրդ հատից ոչ ավելի ծավալով։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է ներմուծվող ապրանքները սույն ենթակետում նշված ապրանքներին դասելու մասին հաստատման առկայության դեպքում, որը տրված է Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմնի կողմից և տեղեկություններ է պարունակում ընտանի հավերի թարմ ձվերի ներմուծում իրականացնող կազմակերպությունների, այդ ապրանքի անվանացանկի և քանակի վերաբերյալ:

Նշված սակագնային արտոնության կիրառմամբ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների իրացումը (վաճառքը) թույլատրվում է՝

սննդամթերք արտադրողներ հանդիսացող և Ռուսաստանի Դաշնությունում գրանցված անձանց՝ այդ մթերքի արտադրության համար.

Ռուսաստանի Դաշնությունում գրանցված՝ մանրածախ առևտուր իրականացնող անձանց՝ հետագա իրացման (վաճառքի) համար։

Նշված սակագնային արտոնության կիրառմամբ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են մինչև այդ ապրանքները սննդամթերքի արտադրության համար կամ մանրածախ առևտուր իրականացնող անձին փոխանցելու պահը, սակայն «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան այդ ապրանքների բացթողման օրվանից ոչ ավելի, քան 120 օրացուցային օրվա ընթացքում։

Այդ ապրանքները սննդամթերքի արտադրության համար կամ մանրածախ առևտուր իրականացնող անձին փոխանցելը հաստատող փաստաթուղթն այդ ապրանքների ընդունման կամ հանձնման-ընդունման ակտն է կամ դրա պատճենը։

Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) այն ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 145 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2024 թվականի հունիսի 30-ը ներառյալ։»:

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.62» թվերը փոխարինել «7.1.63» թվերով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2024 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան