ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2944-Ա |
«31» հուլիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՐՔԻ 8-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.20 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՌՈՒՅՑԻ ՈՒ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, հաշվի առնելով կառույցն ու հողամասը կառույցն իրականացրած անձին գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու վերաբերյալ 29.12.2022թ. հ.18/45144, 02.08.2023թ. h.18/140964-23 գրավոր առաջարկությունները և վերջինիս կողմից տրված համաձայնությունը.
1. Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Երևան, Նորքի 8-րդ փողոց հ.20 հասցեում գտնվող 552.56 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն) ճանաչել օրինական։
2. Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Երևան, Նորքի 8-րդ փողոց հ.20 հասցեում գտնվող, 552.56 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.21122022-01-0380 վկայական)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 5314523 (հինգ միլիոն երեք հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր քսաներեք) դրամով և նույն հասցեում` տարածագնահատման 8-րդ գոտում գտնվող կառույցի համար առանձնացված 290.1 քառ.մետր մակերեսով հողամասը (գլխավոր հատակագիծ հ.482-2022 տրված 16.11.2022թ.)՝ 4692832 (չորս միլիոն վեց հարյուր իննսուներկու հազար ութ հարյուր երեսուներկու) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի եղանակով օտարել կառույցն իրականացրած անձ՝ քաղաքացի Իրինա Դավիթի Խառատյանին (անձնագիր АU 0609457 տրված 08.02.2022թ. 011 կողմից, ծնված 15.09.1978թ., ք.Երևան, Սայաթ Նովայի փողոց, շենք 20, բն.5)՝ այսուհետ Գնորդ։
3. Սահմանել, որ Գնորդը պարտավոր է՝
1) սույն որոշման ընդունման պահից 30-օրյա ժամկետում.
ա. սույն որոշման 2-րդ կետով կառույցի համար սահմանված գումարը վճարել Երևան քաղաքի բյուջեի N900015211262, իսկ հողամասի համար սահմանված գումարը՝ N900015211254 գանձապետական հաշիվներին.
բ. Երևան քաղաքի բյուջեի N900015211387 գանձապետական հաշվին վճարել կառույցի նկատմամբ Երևան համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար կատարված ծախսերը, որոնք կազմում են 26000 (քսանվեց հազար) դրամ.
2) իր միջոցների հաշվին վճարել կառույցի և հողամասի չափագրման ու դրանց վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 29.12.2022թ., 13.10.2023թ. և 30.12.2022թ., 13.10.2023թ., 24.10.2023թ., 27.10.2023թ. մուտքագրված համապատասխանաբար՝ 5314523 (հինգ միլիոն երեք հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր քսաներեք) դրամ և 4692832 (չորս միլիոն վեց հարյուր իննսուներկու հազար ութ հարյուր երեսուներկու) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 30-օրյա ժամկետում Իրինա Խառատյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։
5. Սահմանել, որ օտարվող հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 13-ի հ.1572-Ա որոշմամբ 16.11.2022թ. տրված հ.482-2022 գլխավոր հատակագծով։
6. Նախազգուշացնել Գնորդին, որ կառույցի և հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները՝ 30-օրյա ժամկետում պետական գրանցման։
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
Տ. Ավինյան |