Գլխավոր տեղեկություն
Номер
N 2979-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 02.08.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
31.07.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
31.07.2024
Дата вступления в силу
03.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2979-Ա

«31» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, ՇՐՋԱՆՑԻԿ ԹՈՒՆԵԼ Հ.1/5 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱՅԱՆԵ ԱՐԱՐԱՏԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՎ ՍՏԵՓԱՆ ՄԱՆՈՒԿԻ ԱՄՈՒՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գայանե Արարատի Այվազյանի (ծնված 21.09.1966թ.) և Ստեփան Մանուկի Ամունյանի (ծնված 18.04.1993թ.) դիմումները (12.01.2024թ. հ.Դ-4579-24, 05.02.2024թ. հ.Դ-16261-24, 02.04.2024թ. հ.Դ-43405-24, 27.05.2024 հ.Դ-68380-24)։ Երևան, Արաբկիր վարչական շրջան, Շրջանցիկ թունել հ.1/5 հասցեում հողամասի մակերեսը փաստացի կազմում է 188.5քմ, որից 21.0քմ մակերեսով հողամասը օրինական շինությունների զբաղեցրած հողամաս է (սեփականության վկայական 25.10.1996թ. հ.33402):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 20.02.2024թ հ.ԱՏ-20022024-01-1175, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 14.05.2024թ. հ.5053 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.05.2024թ. հ.20-Ել-Դ-4579-24 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Արաբկիր վարչական շրջան, Շրջանցիկ թունել հ.1/5 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.

1. Վերականգնել Երևան, Արաբկիր վարչական շրջան, Շրջանցիկ թունել հ.1/5 հասցեում Գայանե Արարատի Այվազյանին և Ստեփան Մանուկի Ամունյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 21.0քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի սեփականության իրավունքը 167.5 քմ մակերեսով հողամասի չափով, ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 188.5 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. ք.Երևան, Արաբկիր վարչական շրջան, Շրջանցիկ թունել հ.1/5 հասցեում գտնվող 188.5քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան