Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 9
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.02.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
26.01.2024
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
26.01.2024
Дата вступления в силу
08.02.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 2024 թվականի

թիվ 9

քաղ. Մոսկվա

 

ԹԱՐՄ ԿԱՄ ՊԱՂԵՑՐԱԾ ՏՈՄԱՏՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.66 ենթակետով՝

«7.1.66. Տոմատներ՝ թարմ կամ պաղեցրած՝

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0702 00 000 1 ծածկագրով դասակարգվող, Բելառուսի Հանրապետություն՝ 6 հազար տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող․

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0702 00 000 1, 0702 00 000 2, 0702 00 000 3 և 0702 00 000 4 ծածկագրերով դասակարգվող՝ բացառությամբ արտահայտված կողերով, երկարավուն և բալանման (ներառյալ տոմատների կոկտեյլային սորտերը) տոմատների, միջնապտուղ և խոշորապտուղ, Ռուսաստանի Դաշնություն՝ 100 հազար տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է ներմուծվող ապրանքները սույն ենթակետում նշված ապրանքների շարքին դասելու մասին հաստատման առկայության դեպքում, որը տրվել է Բելառուսի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից և տեղեկություններ է պարունակում թարմ կամ պաղեցրած տոմատների ներմուծում իրականացնող կազմակերպությունների, այդ ապրանքի անվանացանկի և քանակի մասին:

Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցները՝ իրենց տարածքից այլ անդամ պետությունների տարածքներ այն թարմ կամ պաղեցրած տոմատների արտահանումը թույլ չտալու ուղղությամբ, որոնք ձևակերպվել են «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով՝ նշված սակագնային արտոնության կիրառմամբ:

Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) այն ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են Բելառուսի Հանրապետության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 9 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2024 թվականի մարտի 31-ը ներառյալ, Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 9 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը ներառյալ։»:

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.65» թվանշանները փոխարինել «7.1.66» թվանշաններով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան