Գլխավոր տեղեկություն
Номер
N 2918-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 31.07.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
30.07.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
30.07.2024
Дата вступления в силу
01.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2918-Ա

«30» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ն. ՉԱՐԲԱԽԻ Հ.268 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մարուս Չիլինգարյանի և Նաիրա, Գրիգոր Քոսակյանների լ/ա Մարուս Չիլինգարյանի դիմումը՝ Ն. Չարբախի հ.268 հասցեում գտնվող հողամասի /խաղողի այգի/ սահմանները ճշտելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի 16.05.1996թ. հ.048985 պետական ակտը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 02.06.2008թ. հ.5339 վկայագիրը, իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման մասին 31.05.2024թ. հ.15287 որոշումը:

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 1200.0քմ, որքան ամրագրված է հողի սեփականության իրավունքի 16.05.1996թ. հ.048985 պետական ակտում:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ հողամասը գտնվում է տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 12-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 19.07.2024թ. հ.Դ-88261-24 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Ներքին Չարբախի հ.268 հասցեում գտնվող հողամասի /խաղողի այգի/ սահմանները որոշվում են 1200.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։

2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան