ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2024 թվականի N 1294-Ա
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող, մարզ Գեղարքունիք, համայնք Վարդենիս գյուղ Շատվան Կենտրոնական խճուղի 2-րդ նրբանցք 7/1 հասցեում գտնվող 0.42498 հեկտար մակերեսով հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 26032024-05-0039, այսուհետ՝ գույք) նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը և գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան գյուղում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 1․2 հեկտար մակերեսով հողամասի վրա կառուցված 1 831․6 քառ․ մետր մակերեսով դպրոցի շենքի ընդլայնման նպատակով։
2. Կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո սահմանված կարգով միավորել սույն որոշման 1-ին կետում նշված գույքը և պետական սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան գյուղում գտնվող 1․2 հեկտար մակերեսով հողամասի վրա կառուցված 1 831․6 քառ․ մետր մակերեսով շենք-շինությունները՝ գրանցելով որպես մեկ գույքային միավոր.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված աշխատանքներից հետո երկամսյա ժամկետում «Շատվանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքել սույն կետի 2-րդ ենթակետով միավորված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի կնքման և իրավունքի պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |