Գլխավոր տեղեկություն
Номер
N 2719-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 19.07.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
17.07.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
17.07.2024
Дата вступления в силу
20.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2719-Ա

«17» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի Հ.1597-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հ.Ն/33447-24 գրությունը.

1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի մայիսի 3-ի «Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց, հ.97 հասցեում սեփականության իրավունքով «Օհանյան Բրենդի Կոմպանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող և Աէրացիայի թաղամաս, հ.1/21 հասցեում Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ իրականացված կառույցներն օրինականացնելու մասին» հ.1597-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման վերնագրում «Հ.1/21 ՀԱՍՑԵՈՒՄ», «ՀՈՂԱՄԱՍՈՒՄ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հ.1/21, Հ.1/22 հասցեներում», «ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ» բառերով:

2) Որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող 778,4քմ (775,2քմ մակերեսով հողամասի համար՝ Աէրացիայի թաղամաս, հ.1/21, 3,2քմ մակերեսով հողամասի համար՝ Աէրացիայի թաղամաս, հ.1/22 հասցեները) ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ արտադրական շինություն, պարիսպ, գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցները (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022F5TYUL), համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)»:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

Տ. Ավինյան