ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2787-Ա |
«24» հուլիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ռ. ՄԵԼԻՔՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.71 ՀԱՍՑԵԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ՝ 20.9ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայկ և Հասմիկ Ագանիսյանների լիազորված անձ, ինչպես նաև համասեփականատեր Կորյուն Ագանիսյանի դիմումը` Ռ.Մելիքյան փողոցի հ.71 հասցեում գտնվող ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Հայկ, Հասմիկ և Կորյուն Ագանիսյաններին պատկանող օժանդակ շինության 20.9քմ մակերեսի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ. 11122023-01-0337 վկայական) գործառական նշանակությունը փոփոխելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ. Դ-31079-24 եզրակացությունը.
1. Ռ.Մելիքյան փողոցի հ.71 հասցեում ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Հայկ, Հասմիկ և Կորյուն Ագանիսյաններին պատկանող անշարժ գույքի մի մասի՝ 20.9քմ մակերեսով օժանդակ շինության (կադաստրային ծածկագիր 01-001-0349-0027-002) գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահա-տակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։
2. Հանձնարարել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման և ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |