Գլխավոր տեղեկություն
Номер
N 544-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.08.2024-19.09.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
09.08.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
09.08.2023
Дата вступления в силу
10.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 544-Ա

 

«ՔՐՈՍՐՈԱԴՍ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՊԻՈՆԵՐ» ՊԱՏԱՆԵԿԱՆ ՃԱՄԲԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 111,930,718 դրամ ընդհանուր արժողությամբ «Պիոներ» պատանեկան ճամբար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 01266593) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Ինտեր Մաստեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01011141) 2023 թվականի հունիսի 14-ին կնքված` N IM-06.1/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պահակակետի կառուցման աշխատանքների իրականացում` 21,095,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ինտեր Մաստեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01011141) 2023 թվականի հունիսի 14-ին կնքված` N IM-06.2/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աստիճանավանդակի և մետաղական ցանկապատի կառուցման աշխատանքների իրականացում` 76,352,060 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

09.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 544-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՊԻՈՆԵՐ» ՊԱՏԱՆԵԿԱՆ ՃԱՄԲԱՐ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հանդիսանալով «Փյունիկ» ամառային ճամբար» ծրագրի շարունակությունը՝ այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Փյունիկ բնակավայրում «Պիոներ» ճամբարի (նախկին «Փյունիկ» ամառային ճամբար) ենթակառուցվածքների բարեկարգում՝ երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով, և պատանեկան բարեգործական ճամբարների կազմակերպում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է բարեգործի խրախուսում և նախատեսվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

ԱՄՆ-ում «Յանգ լայֆ» ոչ առևտրային եկեղեցական կազմակերպություն (ԱՄՆ, 80903 Կոլորադո, Կոլորադո Սփրինգզ, Ն. Կասկադ պողոտա 420)

4.

Ծրագիրը կատարողը

«Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Շահումյան 16 փող., տուն 104/11, ՀՎՀՀ՝ 01266593)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Փյունիկ բնակավայր` սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

111,930,718 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Ճամբարի ծառայություններից անվճար օգտվում են՝

1. ՀՀ և ԼՂՀ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները,

2. սահմանամերձ բնակավայրերի երեխաները,

3. զինծառայողների ընտանիքի անդամները (երեխաներ),

4. հատուկ կարիքներ ունեցող երեխաները,

5. շուրջօրյա խնամքի ծառայություններ ստացող երեխաները,

6. «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի շահառուները (հասարակության սոցիալապես անապահով ընտանիքների անդամներ, երեխաներ, հաշմանդամներ)։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Պատանեկան բարեգործական ճամբարների կազմակերպում, ընդամենը 14,483,258 դրամ, իրականացվելու է 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը։ Նախատեսվում է շուրջ 500 երեխայի տրամադրել անվճար տեղեր, որոնք ճամբարի ծառայություններից կօգտվեն անվճար: Ճամբարների կազմակերպման համար ներգրավվում են «Յանգ Լայֆ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի շուրջ 35 կամավորներ իբրև ջոկատավարներ, ծրագրի սպասարկողներ, ինչպես նաև սննդի մատուցման, ամանների լվացման և ճամբարի մաքրության աշխատանքներում: Ճամբարներն իրականացվում են հետևյալ ժամանակացույցով՝

ա․ 2023 թվական, օգոստոս, 2 հերթափոխ, յուրաքանչյուրը 5 օր տևողությամբ,

բ․ 2024 թվական, հունվար – փետրվար, 2 հերթափոխ, յուրաքանչյուրը 3 օր տևողությամբ,

գ․ 2024 թվական, հուլիս – օգոստոս, 6 հերթափոխ, յուրաքանչյուրը 5 օր տևողությամբ,

դ. 2025 թվական հունվար – փետրվար, 2 հերթափոխ, յուրաքանչյուրը 3 օր տևողությամբ,

ե. 2025 թվական հուլիս, 4 հերթափոխ, յուրաքանչյուրը 5 օր տևողությամբ.

2) «Պիոներ» ճամբարի բարեկարգում՝ ընդամենը 97,447,460 դրամ, իրականացվելու է 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը։ Սույն ծրագրով նախատեսվում է, իբրև 2013 թվականին բարեգործական ճանաչված «Փյունիկ» ամառային ճամբար» ծրագրի շարունակություն`

ա. կառուցել պահակակետ ճամբարի մուտքը հսկելու համար՝ 21,095,400 դրամ,

բ. փոխարինել ճամբարի դիմային (Մարմարիկ գետին նայող) և կողային (հարևան ճամբարներին նայող) կիսավեր ցանկապատը և դեպի ամառային կինոթատրոն տանող կիսաքանդ աստիճանավանդակը՝ կառուցելով նոր մետաղական ցանկապատ և աստիճանավանդակ՝ 76,352,060 դրամ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ճամբարների կազմակերպում

 

1. Ծառայությունների ձեռքբերում՝

1) ավտոբուսների վարձույթ` 2,500,000 դրամ.

2) կոմունալ ծառայություններ (էլեկտրաէներգիա, գազամատակարարում, աղբահանություն)` 1,075,000 դրամ:

 

2. Ապրանքների ձեռքբերում՝

1) սննդամթերքի ձեռքբերում` 5,775,000 դրամ.

2) տնտեսական և սպորտային պարագաների ձեռքբերում` 3,575,000 դրամ.

3) դեղամիջոցների և վիրակապերի ձեռքբերում՝ 182,500 դրամ.

4) սննդի պատրաստման և մաքրության աշխատանքներ՝ 818,182 դրամ.

5) պահպանության և սպասարկման ծախսեր՝ 557,576 դրամ:

 

Ճամբարի կառուցում

 

3. Ծառայությունների ձեռքբերում՝

1) պահակակետի կառուցման աշխատանքներ՝ 21,095,400 դրամ.

2) մետաղական ցանկապատի և աստիճանավանդակի կառուցման աշխատանքներ՝ 76,352,060 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական

կառավարման, տեղական

ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Միասնական սոցիալական ծառայություն, Կոտայքի մարզպետարան, Հայաստանի Հանրապետության Ծաղկաձորի խոշորացված համայնք:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին ներկայացվող տեղեկություններ և «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների պարբերական այցելությունների միջոցով:

(հավելվածը փոփ., խմբ. 26.08.24 N 603-Ա)

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

09.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.09.2024, N 657-Ա 19.09.2024, N 544-Ա
26.08.2024, N 603-Ա 27.08.2024, N 544-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան