Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 12
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 01.08.2024
Принят
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Дата принятия
25.12.2023
Подписан
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Дата подписания
25.12.2023
Дата вступления в силу
31.12.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2023 թվականի

թիվ 12

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի 10-12-րդ կետերին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 2 հավելված) և Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջնորդագրերի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց․

1. 2023 թվականի դեկտեմբերի 31-ից Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորների պաշտոններից ազատել հետևյալ անձանց՝

ա) լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ՝

Հայրիյան Էռնա Վլադիմիրի,

Բայիշև Ժոլիմբետ Նուրախմետի,

Կոլոս Դենիս Գեորգիի,

Նեշատաևա Տատյանա Նիկոլայի,

Սեյտիմովա Վեներա Խամիտի,

Թումանյան Արմեն Էդուարդի,

Ֆեդորցով Ալեքսանդր Ադամի,

Չայկա Կոնստանտին Լեոնտիի.

բ) դատավորի՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ լիազորությունները վայր դնելու մասին գրավոր դիմումի հիման վրա՝

Սկրիպկինա Գալինա Անատոլիի։

2. 2024 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորների պաշտոններին նշանակել հետևյալ անձանց՝

Հայրիյան Էռնա Վլադիմիրի,

Ալեքսանդրով Դմիտրի Պյոտրի,

Դրոնով Ալեքսեյ Ալեքսանդրի,

Զաբարա Անդրեյ Ալեքսանդրի,

Իսմայիլով Երբոլ Ժուկատի,

Կայիպով Մարատ Տաշտանի,

Կիշկեմբաև Ասկար Բուլատի,

Պավլովա Նատալյա Վլադիմիրի,

Թունյան Արայիկ Գեորգիի։

3. Ժամանակավորապես՝ 2024 թվականի հունվարի 1-ից և մինչև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից Եվրասիական տնտեսական միության դատարանի նախագահի և նրա տեղակալի թեկնածությունները հաստատելը՝ վերջինների պարտականությունների կատարումը դնել Միության դատավորների վրա, որոնք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 101 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնակարգի 5-րդ հոդվածով նախատեսված կարգով կընտրվեն համապատասխանաբար Միության դատարանի նախագահի և Միության դատարանի նախագահի տեղակալի կողմից՝ 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ լիազորություններ ունեցող Միության դատարանի դատավորներից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 31-ից:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան