Գլխավոր տեղեկություն
Номер
N 2761-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 25.07.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
23.07.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
23.07.2024
Дата вступления в силу
26.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2761-Ա

«23» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԶԱՔՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.8 ՇԵՆՔԻ Հ.10 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Իննա Իոաննեսյանի լիազորված անձ Սամվել Այվազյանի դիմումը՝ Զաքյան փողոցի հ.8 շենքի, սեփականության իրավունքով Իննա Իոաննեսյանին պատկանող հ.10 բնակարանի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.16082023-01-0230 վկայական, գաղտնաբառ՝ GPSX4LZGUA4E) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.06.2024թ. հ.Դ-77867-24 եզրակացությունը.

1. Զաքյան փողոցի հ.8 շենքի հ.10 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Իննա Իոաննեսյանին պատկանող բնակարանի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։

2. Հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը հաշվառել որպես հասարակական:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակարանի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան