ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2024 թվականի N 1139-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1284-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման նախաբանը «21-րդ մասը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը» բառերով․
2) որոշման հավելվածի (այսուհետ՝ հավելված) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով՝
«5) նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը (այսուհետ՝ ԳՖԿ)։»․
3) հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ ենթակետով՝
«10) ծրագիրը պետք է իրականացվի կապալառու կազմակերպության միջոցով (ներառյալ անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը և աշխատանքների իրականացումը)։ Շահառուն կապալառու կազմակերպության հետ պայմանագիրը պետք է կնքի վարկային պայմանագիրը կնքելուց հետո։»․
4) հավելվածի 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ և 9-րդ ենթակետերով՝
«8) եթե շահառուին միևնույն նախագծի համար վարկը տրամադրվում է փուլերով կամ մեկից ավելի վարկային պայմանագրերով (մասնաբաժիններով), ապա յուրաքանչյուր հաջորդ վարկը համարվում է առաջին տրված վարկի շարունակությունը, և վարկի մարման ու մայր գումարի արտոնյալ ժամկետները պետք է համապատասխանեն առաջին տրված վարկի մարման և մայր գումարի արտոնյալ ժամկետին.
9) շահառուի կողմից կատարված՝ ջերմատան կառուցման ծախսերը 1 քառ. մ-ի հաշվով չեն կարող գերազանցել ծրագրի N 2 աղյուսակի առանձին տողերում ներկայացված, գնահատված ծախսերի սահմանաչափերը։»․
5) հավելվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» պարբերությամբ՝
«գ․ 8-րդ կետի 10-րդ ենթակետում նշված կապալառուի հետ կնքված պայմանագիրը։»․
6) հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետի 1-ին և 2-րդ նախադասություններում «նախարարություն» բառը իր հոլովաձևերով փոխարինել «ԳՖԿ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով․
7) հավելվածի 11-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) ֆինանսական կառույցը նախորդ ամսվա վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ԳՖԿ-ին է ներկայացնում ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: ԳՖԿ-ն հայտը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կառույցի հետ ճշգրտում է հայտերը, ստուգում է ծրագրի պահանջներին համապատասխանությունը և դրական եզրակացության դեպքում ներկայացնում նախարարություն, որը ԳՖԿ-ի և նախարարության միջև կնքվող սուբսիդիայի տրամադրման պայմանագրի հիման վրա 10 աշխատանքային օրվա ընթացքում հաշվառում է ԳՖԿ-ից ստացված հայտերը և վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցում է ԳՖԿ-ին, որն էլ 5 աշխատանքային օրվա ընթացքում գումարը փոխանցում է համապատասխան Ֆինանսական կառույցի հաշվեհամարին։ Հայտը ծրագրի պահանջներին չբավարարելու դեպքում ԳՖԿ-ն երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է տեղյակ պահել ֆինանսական կառույցին՝ նշելով չբավարարման հիմքերը.»․
8) հավելվածի 11-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի ամբողջ տեքստում «նախարարություն» բառն իր հոլովաձևերով փոխարինել «ԳՖԿ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով․
9) հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ և 8-րդ ենթակետերով՝
«7) ԳՖԿ-ն ամսական պարբերականությամբ հաշվետվություն է ներկայացնում նախարարություն․
8) հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում՝
ա. վարկերի մասին՝ ըստ մարզերի և համայնքների, շահառուների անձնական ու կոնտակտային տվյալների, վարկի գումարի, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարի, ջերմատների տարածքների մասին,
բ. տեղեկատվություն ֆինանսական կառույցի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքների և հայտնաբերված խախտումների մասին:»․
10) հավելվածի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով՝
«5) վարկային պայմանագրի գործողության ընթացքում կառուցված ջերմատունը նպատակային չի օգտագործվում:»․
11) հավելվածի 15-րդ կետը «տրամադրելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ծրագրի 12-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանվածուղղ.» բառերով․
12) հավելվածի 16-րդ կետը «ֆինանսական մոնիթորինգ։» բառերից հետո լրացնել «Ֆինանսական կառույցը մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է ԳՖԿ-ին։» նախադասությամբ․
13) հավելվածի N 2 աղյուսակի 2.1*** տողից հանել «Այլ ծախսեր, այդ թվում՝» բառերը։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսական կառույցների միջև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և նախարարության համապատասխան գործառույթների փոխանցումը ԳՖԿ-ին։
3. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսական կառույցների միջև կնքված պայմանագրերով ֆինանսական կառույցները ծրագրի 11-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված ընթացիկ և հաջորդող ամիսների համար հայտերը և հաշվետվությունները ներկայացնում են ԳՖԿ-ին։ Սույն որոշումից բխող այլ դրույթներ կարգավորվում են պայմանագրերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
25.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|