Գլխավոր տեղեկություն
Номер
N 2771-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 25.07.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
23.07.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
23.07.2024
Дата вступления в силу
26.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2771-Ա

«23» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.17/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ԿԱՖԵ 17» ՓԲԸ-ի դիմումը՝ Կենտրոն վարչական շրջանի, Բուզանդի փողոցի հ.17/2 հասցեում գտնվող` 129.77քմ մակերեսով հողամասն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 03.07.2023թ. հ.03072023-01-0118 /գաղտնաբառ՝ CKYXRERMQMHC/ վկայական) ենթավարձակալությամբ «Պաուլաներ» ՍՊԸ-ին տրամադրելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Երևանի քաղաքապետի 2023 թվականի հունիսի 20-ի հ.1608-Ա որոշումը, դրա հիման վրա 2023 թվականի հունիսի 28-ին կնքված հ.4497 համաձայնագիրը և հողամասի վարձակալության 2017 թվականի նոյեմբերի 1-ի հ.4794 պայմանագիրը:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 620-րդ և 621-րդ հոդվածներով, հաշվի առնելով «ԿԱՖԵ 17» ՓԲԸ-ի դիմումը.

1. Թույլատրել «ԿԱՖԵ 17» ՓԲԸ-ին՝ Կենտրոն վարչական շրջանի, Բուզանդի փողոցի հ.17/2 հասցեում գտնվող, ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված` 129.77քմ մակերեսով հողամասը ենթավարձակալությամբ տրամադրել «Պաուլաներ» ՍՊԸ-ին, մինչև 2029 թվականի օգոստոսի 1-ը ժամկետով (Պետական ռեգիստրի գրանցման համարը 273.110.1064278, ՀՎՀՀ 02694241):

2. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։

4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը։

 

Տ. Ավինյան