Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 28-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.07.2024
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
10.07.2024
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
10.07.2024
Дата вступления в силу
11.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

«10» հուլիս 2024 թ.

թիվ 28-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 67-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 14-ի «2024 թվականի վիճակագրական ծրագիրը հաստատելու մասին» թիվ 67-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝

 1) Մաս 1-ի՝

ա. 5-րդ բաժնի 5.1-րդ գլխի աղյուսակի 24-26-րդ կետերի 7-րդ սյունակներում «29 հունվարի» բառերից հետո լրացնել «, 29 հուլիսի» բառերը,

բ. 6-րդ գլխի աղյուսակի 7-րդ կետի 3-րդ և 4-րդ սյունակներում «Արգելոցների, արգելավայրերի և ազգային պարկերի մասին» և «Ձև 1-արգելոց» բառերը փոխարինել համապատասխանաբար «Բնության հատուկ պահպանվող տարածքների, դենդրոպարկերի և անտառպարկերի մասին» և «1-ԲՀՊՏ» բառերով, 14-րդ կետի 3-րդ սյունակում «Արժեքավոր արդյունագործական ձկների պահպանումը և վերարտադրությունը» բառերը փոխարինել «Ջրային կենսառեսուրսների արհեստական վերարտադրության և դրանց ջրային էկոհամակարգեր ու ջրամբարներ արձակման մասին» բառերով, 17-րդ կետի 3-րդ սյունակում «Պատահարներ, արտակարգ դեպքեր և իրավիճակներ» բառերը փոխարինել «Գրանցված դեպքերի և պատահարների մասին» բառերով, 20-րդ կետի 3-րդ սյունակում «Հանքային ջրերի արդյունահանում և օգտագործում» բառերը փոխարինել «Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» բառերով և 21-րդ կետի 3-րդ սյունակում «Գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներ» բառերը փոխարինել «Գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» բառերով,

2) Մաս 6-ի 6.5-րդ գլխի աղյուսակի 6.5.9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «

 

6.5.9. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ԵՎ ԲՆԱԿԱՆ

ՊԱՇԱՐՆԵՐ

Բնության հատուկ պահպանվող տարածքների, դենդրոպարկերի և անտառպարկերի մասին

Ձև 1–ԲՀՊՏ (տարեկան)

25 փետրվարի

 

», 6.23-րդ գլխի աղյուսակի 6.23.9-րդ կետի 2-րդ սյունակում «Գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներ» բառերը փոխարինել «Գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» բառերով, 6.24-րդ գլխի 6.24.1-ին կետի 2-րդ սյունակում «Պատահարներ, արտակարգ դեպքեր և իրավիճակներ» բառերը փոխարինել «Գրանցված դեպքերի և պատահարների մասին» բառերով,

3) Մաս 7-ի 7.44-րդ գլխի աղյուսակի 7.44.1-ին կետի 2-րդ սյունակում «Արժեքավոր արդյունագործական ձկների պահպանումը և վերարտադրությունը» բառերը փոխարինել «Ջրային կենսառեսուրսների արհեստական վերարտադրության և դրանց ջրային էկոհամակարգեր ու ջրամբարներ արձակման մասին» և 4-րդ սյունակում «10 փետրվարի» բառերը փոխարինել «25 փետրվարի» բառերով,

4) Մաս 11-ի 6-րդ գլխի աղյուսակի 121-րդ կետի 3-րդ և 7-րդ սյունակներում «Հանքային ջրերի արդյունահանում և օգտագործում» և «25 փետրվարի» բառերը փոխարինել համապատասխանաբար՝ «Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» և «25 ապրիլի» բառերով,

5) Մաս 12-ի՝

ա. 12.2-րդ գլխի աղյուսակի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

 

«

600008

Որսորդական տնտեսությունների գործունեությունը

Ձև 2-տա (որս)

Պայմանավորված է ՀՀ-ում որսորդական տնտեսությունների ձևավորված չլինելու պատճառով անհրաժեշտ վիճակագրական տվյալների ներկայացման անհնարինությամբ:

600011

Բնապահպանական հարկեր և բնօգտագործման վճարներ

Ձև 1-բավ

Սույն հաշվետվության ձևում առկա տեղեկությունը համաձայն կառավարության որոշման ստացվում է ՊԵԿ-ից՝ տեղեկատվական բազայի միջոցով:

600018

Հողերի բարելավում

Ձև 1-հողային պաշարներ

Մարզպետարաններում և համայնքներում առկա չէ բարելավման կարիք ունեցող հողերի վերաբերյալ պատշաճ հիմնավորված և արժանահավատ տեղեկություն:

 

», իսկ «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «15-վիճակագրական աշխատանք, որից 5-ը՝ հանված, 10-ը՝ այլ աշխատանքներում ներառված» բառերը փոխարինել «18-վիճակագրական աշխատանք, որից 8-ը՝ հանված, 10-ը՝ այլ աշխատանքներում ներառված» բառերով,

բ. 12.3-րդ գլխի 6-րդ կետի աղյուսակի՝ 7-րդ պարբերության 4-րդ սյունակում «Արգելոցների, արգելավայրերի և ազգային պարկերի մասին» բառերը փոխարինել «Բնության հատուկ պահպանվող տարածքների, դենդրոպարկերի և անտառպարկերի մասին» բառերով, 14-րդ պարբերության 4-րդ սյունակում «Արժեքավոր արդյունագործական ձկների պահպանումը և վերարտադրությունը» բառերը փոխարինել «Ջրային կենսառեսուրսների արհեստական վերարտադրության և դրանց ջրային էկոհամակարգեր ու ջրամբարներ արձակման մասին» բառերով, 17-րդ պարբերության 4-րդ սյունակում «Պատահարներ, արտակարգ դեպքեր և իրավիճակներ» բառերը փոխարինել «Գրանցված դեպքերի և պատահարների մասին» բառերով, 20-րդ պարբերության 4-րդ սյունակում «Հանքային ջրերի արդյունահանում և օգտագործում» բառերը փոխարինել «Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» բառերով, 21-րդ պարբերության 4-րդ սյունակում «Գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներ» բառերը փոխարինել «Գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» բառերով և «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «256» թիվը փոխարինել «253» թվով:

2. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Մաս 1-ի 6-րդ գլխի աղյուսակի 8-րդ, 11-րդ և 18-րդ կետերը,

2) Մաս 6-ի 6.5-րդ գլխի աղյուսակի 6.5.10-րդ կետը, 6.14-րդ գլխի 6.14.2-րդ կետը և 6.35-րդ գլխի 6.35.2-րդ կետը,

3) Մաս 11-ի 6-րդ գլխի աղյուսակի 120-րդ կետը,

4) Մաս 12-ի 12.3-րդ գլխի աղյուսակի 6-րդ կետի՝ 8-րդ, 11-րդ և 18-րդ պարբերությունները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հուլիսի 2024 թվական: