Գլխավոր տեղեկություն
Номер
N 1284-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 15.08.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.08.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.08.2024
Дата вступления в силу
16.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2024 թվականի N 1284-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2024/2025 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ (ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2024/2025 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը` համաձայն հավելվածի:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը համապատասխան նախարարությունների կամ ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա տրամադրված տեղերի շրջանակում իրականացնել թափուր մնացած տեղերի վերաբաշխում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

15.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 15-ի N 1284-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2024/2025 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Մասնագիտությունը

Քանակը

1. Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա

1

2. Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա

1

3. Ինֆեկցիոն հիվանդություններ

1

4. Մանկական ինֆեկցիոն հիվանդություններ

1

5. Մանկական վիրաբուժություն

1

6. Մանկաբուժություն

3

7. Մանկական սրտաբանություն

1

8. Շտապ բուժօգնություն

1

Ընդամենը՝

10

1) «Մանկաբուժություն» մասնագիտությամբ ընդունելությունը իրականցվելու է ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 6005-Լ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 54-Լ «Բժշկական կրթության ոլորտում կլինիկական օրդինատուրայի հենքի վրա փորձարարական հետբուհական մասնագիտական կրթական ծրագիր ներդնելու ծրագիրը հաստատելու մասին» համատեղ հրամանի հավելվածի հետբուհական մասնագիտական կրթական ծրագրով:

 

Աղյուսակ N 2

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Մասնագիտությունը

Քանակը

1. Կլինիկական լաբորատոր ախտորոշում

3

2. Ընդհանուր վիրաբուժություն

3

3. Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա

8

4. Մանկաբարձություն և գինեկոլոգիա

4

5. Քիթ-կոկորդ-ականջաբանություն

2

6. Նյարդաբանություն

5

7. Ընտանեկան բժշկություն

24

8. Հոգեբուժություն

3

9. Մանկաբուժություն

8

10. Ներքին հիվանդություններ (թերապիա)

5

11. Ինֆեկցիոն հիվանդություններ

1

12. Ճառագայթային ախտորոշում

3

13. Սրտաբանություն

1

14. Ներզատաբանություն (էնդոկրինոլոգիա)

1

15. Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա

1

16. Նեոնատոլոգիա

1

17. Դատաբժշկական փորձաքննություն

2

Ընդամենը՝

75

1) «Մանկաբուժություն» մասնագիտությամբ ընդունելությունը իրականցվելու է ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 6005-Լ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 54-Լ «Բժշկական կրթության ոլորտում կլինիկական օրդինատուրայի հենքի վրա փորձարարական հետբուհական մասնագիտական կրթական ծրագիր ներդնելու ծրագիրը հաստատելու մասին» համատեղ հրամանի հավելվածի հետբուհական մասնագիտական կրթական ծրագրով:

 

Աղյուսակ N 3

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

Մասնագիտությունը

Քանակը

1. Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա

2

2. Մաշկաբանություն և վեներոլոգիա

1

3. Ներքին հիվանդություններ (թերապիա)

1

4. Նյարդաբանություն

1

5. Ընդհանուր վիրաբուժություն

1

6. Քիթ-կոկորդ-ականջաբանություն

2

7. Հոգեբուժություն

2

8. Վնասվածքաբանություն

2

9. Դիմածնոտային վիրաբուժություն

2

10. Վարակաբանություն

2

11. Նեյրովիրաբուժություն

1

12. Ճառագայթային ախտորոշում

2

13. Համաճարակաբանություն

1

14. Ուռոլոգիա

1

15. Հիգիենա

1

Ընդամենը՝

22

 

Աղյուսակ N 4

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

Ինտերնատուրա

Քանակը

1. Ընդհանուր բժշկական գործունեություն զինված ուժերում

50

2. Ընդհանուր ստոմատոլոգիական գործունեություն

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

15.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան