ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2627-Ա |
«15» հուլիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ 1-ԻՆ ԶԱՆԳՎԱԾԻ Հ.12 ՇԵՆՔԻ Հ.2/1՝ 38.71 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գյուլնարա Լևոնի Շահինյանի դիմումը` Երևանի Արարատյան 1-ին զանգվածի հ.12 շենքի հ.2/1՝ 38.71քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետը.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող, Արարատյան 1-ին զանգվածի հ.12 շենքի հ.2/1՝ 38.71քմ ընդհանուր մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 05.08.2015թ. հ.05082015-01-0209 վկայական) անհատույց օտարել (նվիրել) նույն բնակարանի բնակիչ Գյուլնարա Լևոնի Շահինյանին (1 անձ, այսուհետ նվիրառու)՝ որպես նվիրառուի սեփականություն:
2. Լիազորել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |