Գլխավոր տեղեկություն
Номер
N 2464-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 09.07.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
08.07.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
08.07.2024
Дата вступления в силу
10.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2464-Ա

«08» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Արաիկ Իկիլիկյան Հրաչի» ԱՁ-ի կողմից լիազորված անձ Գայանե Մարտունի Շամիրյանի դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23.1-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 42-Ն որոշման հավելվածի 17-րդ կետով.

1․ «Արաիկ Իկիլիկյան Հրաչի» ԱՁ-ին` 2024 թվականի (ընթացիկ տարվա) համար թույլատրել «Yerevan» dental clinic-«Երևան» ատամնաբուժական և էսթետիկ բժշկության կլինիկայի (այսուհետ՝ կլինիկա) կողմից ծառայությունների մատուցման գործընթացում օգտագործել Երևանի անվանումը։

2. Ընդունել ի գիտություն, որ Երևանի անվանումը կլինիկայի ծառայությունների մատուցման գործընթացում օգտագործելու թույլտվության համար ընթացիկ տարվա տեղական տուրքը վճարված է:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 
Տ. Ավինյան