Գլխավոր տեղեկություն
Номер
N 2610-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 17.07.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
15.07.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
15.07.2024
Дата вступления в силу
18.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2610-Ա

«15» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՂԹԱՆԱԿ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.71Ա ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍԻ Հ.23-5 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նորիկ Գասպարյանի դիմումը՝ Հաղթանակ 7-րդ փողոցի հ.71ա և Հաղթանակ տեղամասի հ.23-5 հասցեներում գտնվող հողամասերի սահմանները ճշտելու և հատակագծեր թողարկելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել հողի սեփականության իրավունքի 29.12.1995թ. հ.Ա040859 պետական ակտը:

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ 7-րդ փողոցի հ.71ա և Հաղթանակ տեղամասի հ.23-5 հասցեներում գտնվող հողամասերի մակերեսները կազմում են համապատասխանաբար` 240.0քմ և 4971.79քմ, պետական ակտում ամրագրված` 240.0քմ և 5100.0քմ մակերեսների փոխարեն:

Քննարկվող` 240.0քմ և 4971.79քմ մակերեսներով հողամասերն ընդգրկված չեն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում են համապատասխանաբար` 9-րդ և 12-րդ գոտիներում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից կազմված հատակագիծ-սխեման, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 02.05.2024թ. հ.Դ-49799-24 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Հաղթանակ 7-րդ փողոցի հ.71ա և Հաղթանակ տեղամասի հ.23-5 հասցեներում գտնվող հողամասերի սահմանները որոշվում են համապատասխանաբար՝ 240.0քմ (տնամերձ) և 4971.79քմ (պտղատու այգի) մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով:

2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան