Գլխավոր տեղեկություն
Номер
N 1115-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 19.07.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.07.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
18.07.2024
Дата вступления в силу
29.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2024 թվականի N 1115-Ն

 

ԵՐԿՐՈՐԴ ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ՏԵՍԱԿԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՄԲ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ԵՎ (ԿԱՄ) ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ (ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ՍԱՐՔԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ, ՄԱԿԵՐԵՍՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 6-րդ կետին, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հոկտեմբերի 3-ի N 131 որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել երկրորդ կամ երրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների (բաց հրապարակների մասերի) տեղակայմանը, սարքավորվածությանը, մակերեսներին ներկայացվող պահանջները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հոկտեմբերի 3-ի N 131 որոշմամբ նախատեսված դեպքերում՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ երկրորդ կամ երրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորի կողմից ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողի կամ մաքսային պահեստի տիրապետողի գործունեություն իրականացնելու դեպքում լիազորված տնտեսական օպերատորի տարածքները պետք է բավարարեն ժամանակավոր պահպանման պահեստի կամ մաքսային պահեստի համար մաքսային օրենսդրությամբ սահմանված պահանջներին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Երևան

 

18.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 18-ի N 1115-Ն որոշման

 

ԵՐԿՐՈՐԴ ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ՏԵՍԱԿԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՄԲ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ԵՎ (ԿԱՄ) ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ (ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ՍԱՐՔԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ, ՄԱԿԵՐԵՍՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Լիազորված տնտեսական օպերատորի տարածքներում պետք է առկա լինի տրանսպորտային միջոցների գծանշված կայանատեղի՝ առնվազն 100 քառ. մետր մակերեսով։ Գծանշումները պետք է նախատեսված լինեն այնպես, որ կայանման վայրերի չափերը համապատասխանեն կայանվող բեռնատար մեքենաների չափերին։

2. Դեպի լիազորված տնտեսական օպերատորի տարածք՝ նախատեսված մերձատար ուղիները պետք է լինեն տեխնիկապես սարքին վիճակում, ինչը պետք է հնարավորություն ընձեռի մաքսային մարմիններին մաքսային հսկողության նպատակով անհրաժեշտ գործառնությունների իրականացման համար։

3. Լիազորված տնտեսական օպերատորի տարածքներում տեղակայելու համար նախատեսված ապրանքները կշռելու հնարավորություն ապահովող կշռման սարքավորումները (չափման միջոցները) պետք է ունենան առնվազն 3 տոննա կշռելու հնարավորություն, իսկ ավտոմեքենաները կշռելու հնարավորություն ապահովող կշռման սարքավորումները (չափման միջոցները)՝ առնվազն 40 տոննա կշռելու հնարավորություն և պետք է համապատասխանեն «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված պահանջներին։

4. Լիազորված տնտեսական օպերատորի փակ տարածքների ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 400 քառ. մետր, ընդ որում, ապրանքների պահպանության համար նախատեսված պահեստային շինության տարածքը պետք է կազմի փակ տարածքների ընդհանուր մակերեսի առնվազն 60%-ը։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

19.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան