ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 488-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Արտկրեստ գլոբալ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07621679) հետ 2024 թվականի հունիսի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունիսի 28-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 28-ն ընկած ժամանակահատվածում ասֆալտապատման աշխատանքների իրականացում՝ 720,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ար-մոբիլ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01529671) 2024 թվականի հունիսի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունիսի 20-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում պահնորդական ծառայությունների մատուցում՝ 4,935,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2024 թվականի հունիսի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունիսի 28-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 28-ն ընկած ժամանակահատվածում արևային վահանակների համակարգի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1,285,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
15.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |