ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 678-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 15 աշխատանքային օր տևողությամբ և 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հուլիսի 15-16-ը ներառյալ և հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 9-ը ներառյալ։
2. Արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին 2024 թվականի հուլիսի 15-16-ը ներառյալ և օգոստոսի 5-9-ը ներառյալ կփոխարինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ արձակուրդի մնացած ժամանակահատվածում՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |