ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2024 թվականի N 1257-Ն
ԳՈՒՅՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՐԳՈՎ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 400-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել գույքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը հայտնաբերված՝ հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավում նախատեսող հարկային իրավախախտումների դեպքում հարկային մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման վերաբերյալ որոշումն ընդունում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
09.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի N 1257-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳՈՒՅՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՐԳՈՎ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ հարկային մարմին) կողմից հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու հետ կապված հարաբերությունները:
2. Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը ենթակա է բռնագրավման՝
1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 389-րդ և 390-րդ հոդվածներով սահմանված՝ ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա՝ չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների իրացման դեպքում.
2) օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված՝ ապօրինի գործունեության ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ապրանքների իրացման դեպքում․
3) օրենսգրքի 424-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնի խախտման այն դեպքում, երբ օտարվող ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ նշված չլինելու դեպքում` օրենսգրքով սահմանված կարգով որոշված) գներով գերազանցում է 50 հազ. դրամը։
2. ԳՈՒՅՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՐԳՈՎ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼԸ
3․ Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցվում է անհատույց, հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած՝ հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման վերաբերյալ որոշման հիման վրա:
4․ Իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց մոտ հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավում նախատեսող հարկային իրավախախտում հայտնաբերելու դեպքում հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն՝ համաձայն սույն կարգի N 1 ձևի և բռնագրավման ենթակա գույքը վերցնում է պատասխանատու պահպանության, որի մասին նշում է կատարվում արձանագրությունում:
5. Հարկային մարմնի կողմից հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավումը կիրառվում է հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընդունած որոշման հիման վրա՝ համաձայն սույն կարգի N 2 ձևի: Հարկային մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման վերաբերյալ որոշումն ընդունում է սույն կարգի 4-րդ կետում նշված արձանագրությունը կազմելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:
6. Բացառությամբ սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերում նշված դեպքերի, հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած՝ հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման վերաբերյալ որոշման հիման վրա գույքի նկատմամբ սեփականության իրավունքը համարվում է փոխանցված պետությանը հետևյալ ժամկետներում՝
1) հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման վերաբերյալ որոշումն օրենքով սահմանված կարգով անբողոքարկելի դառնալու օրվանից.
2) հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման վերաբերյալ որոշումը վարչական կարգով բողոքարկվելու դեպքում՝ բողոքարկման արդյունքում ընդունված որոշման անբողոքարկելի դառնալու օրվանից.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված որոշումներն օրենքով սահմանված դատական կարգով բողոքարկվելու դեպքում՝ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի կայացման օրվանից:
7. Մինչև հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը հարկային իրավախախտում թույլ տված անձը կարող է կամովին այդ գույքը սեփականության իրավունքով հանձնել պետությանը՝ դրա մասին գրավոր հայտնելով հարկային մարմնին: Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը համարվում է կամովին փոխանցված պետությանը հարկ վճարողի գրավոր տեղեկացումը հարկային մարմնի կողմից ստացվելու պահից։
8. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխան մակնշված՝ պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող այն ապրանքները, որոնց պիտանիության (պահպանման) ժամկետը լրանում է մինչև հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը, այդ ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը համարվում է փոխանցված պետությանը հարկային մարմնի կողմից իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման վերաբերյալ որոշման ընդունման պահից։
3. ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՐԳՈՎ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ
9. Հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցված գույքի պահպանման հետ կապված ծախսերը գույքը պատասխանատու պահպանության վերցնելու օրվան հաջորդող օրվանից կրում է պետությունը՝ ի դեմս հարկային մարմնի:
10. Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը ենթակա է տնօրինման ոչնչացման եղանակով։ Ոչնչացումը կատարվում է ոչնչացումն իրականացնող կազմակերպության կողմից։
11. Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը հարկային մարմնի կողմից ոչնչացումն իրականացնող կազմակերպությանը փոխանցելը հաստատվում է հանձնման-ընդունման ակտով՝ համաձայն N 3 ձևի։ Սույն կետով նախատեսված հանձնման-ընդունման ակտը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը տրամադրվում է ոչնչացումն իրականացնող կազմակերպությանը, իսկ երկրորդը մնում է հարկային մարմնում։
12. Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի ոչնչացման նպատակով գույքը պետական սեփականություն համարվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի ղեկավարի հրամանով կազմվում է հանձնաժողով՝ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել հատուկ գիտելիքներ ունեցող մասնագետներ: Գույքի ոչնչացման մասին հանձնաժողովի կողմից կազմվում է ոչնչացման արձանագրություն՝ սույն կարգի N 4 ձևի համաձայն, որում նշվում են այն իրավական հիմքերը, որի հիման վրա գույքը դարձել է պետության սեփականությունը, գույքի նկարագիրը, տեսակը, քանակը և ոչնչացումից առաջ առկա գույքի ֆիզիկական վիճակը: Գույքը կարող է ոչնչացվել ջարդման, կտրտման, այրման, աղալու և այլ եղանակներով: Ոչնչացման արձանագրությունը կազմվում է երկու օրինակից, որն ստորագրվում է ոչնչացման հանձնաժողովի անդամների կողմից: Ոչնչացման արձանագրության մեկ օրինակը գույքի հաշվառման նպատակով ուղարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտե, իսկ մյուս օրինակը պահվում է հարկային մարմնում:
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ..………
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԱՌԱՐԿԱ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
« ___ » __________ 20 ____ թ. |
___________ |
1. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայողներ
_________________________________________________________
(հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)
_________________________________________________________
_________________________________________________________
(հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)
_________________________________________________________
2._____________________________________________________________________ մոտ
(անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի անվանումը, hարկ վճարողի հաշվառման համարը՝
ՀՎՀՀ, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հանրային
ծառայության համարանիշը՝ ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը)
3.__________________________________ «____»_______ 20____ թ. N______________
(հանձնարարագիրը (որոշումը) հրապարակած պաշտոնատար անձ)
հանձնարարագրի (որոշման) հիման վրա իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերեցինք _______________________________________ (իրավախախտման նկարագրությունը) |
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
________________________________
4. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 413-րդ հոդվածը՝ հետևյալ գույքը ենթակա է բռնագրավման.
NN ը/կ |
Ապրանքի անվանումը |
Նկարագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Միավորի իրացման գինը (դրամ) |
Արժեքը (քանակ x միավորի իրացման գին, դրամ) |
1 | 2 | 3 | 4 | 5 |
6 |
7 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
Գույքի բռնագրավում կիրառելու նպատակով հարկային իրավախախտման առարկա հանդիսացող՝ սույն արձանագրության 4-րդ կետում նշված գույքը վերցրեցինք պատասխանատու պահպանության մինչև գույքի բռնագրավում կիրառելու վերաբերյալ ՀՀ ՊԵԿ նախագահի որոշման կայացումը:
5. Ստացա արձանագրության մեկ օրինակը:
Գույքի նկատմամբ օրենքով սահմանված |
_____________ | _______________ |
իրավունքներ ունեցող անձ կամ նրա ներկայացուցիչ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
6. _________________________________________________________
(նշում արձանագրությունն ստորագրելուց և (կամ) ստանալուց հրաժարվելու մասին)
7. Հաշվի առնելով, որ
___________________________________________________________
(գույքը հարկային մարմնի կողմից պատասխանատու պահպանության վերցնելու հիմքը)
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
և ղեկավարվելով ՀՀ կառավարության «___ »_____20__ թ. N____ որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով` գույքը վերցրեցինք պատասխանատու պահպանության:
___________________________________________ |
_______________ (ստորագրությունը) |
___________________________________________ (հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը) |
_______________ (ստորագրությունը) |
Ընթերականեր (եթե այդպիսիք կան) |
1.___________ (ստորագրությունը) |
________________________________________ (անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները) |
2.___________ (ստորագրությունը) |
________________________________________ (անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները) |
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՈՐՈՇՈՒՄ N ..………..
ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԱՌԱՐԿԱ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
« ___ » __________ 20 ____ թ. |
___________ |
Հիմք ընդունելով ՀՀ ՊԵԿ նախագահի (ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի) « ____»______ 20___թ. N_____հանձնարարագրի (որոշման) հիման վրա_________________________________
_______________________________________________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի անվանումը, hարկ վճարողի հաշվառման համարը՝ ՀՎՀՀ, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հանրային ծառայության համարանիշը՝ ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը, առկայության դեպքում՝ hարկ վճարողի հաշվառման համարը՝ ՀՎՀՀ)
մոտ իրականացված հսկողական աշխատանքների արդյունքները, հարկային մարմնի կողմից հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավում նախատեսող հարկային իրավախախտման և բռնագրավման ենթակա գույքը պատասխանատու պահպանության վերցնելու վերաբերյալ «____ » ______20 __թ. N_____ արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 413-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության « _____» _____20 ____թ. N ______որոշման հավելվածով սահմանված կարգի 5-րդ կետով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող հետևյալ գույքի նկատմամբ կիրառել բռնագրավում.
NN ը/կ |
Ապրանքի անվանումը |
Նկարագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Միավորի իրացման գինը |
Արժեքը (քանակ x միավորի իրացման գին, դրամ) |
1 | 2 | 3 | 4 | 5 |
6 |
7 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
2. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայողներ
____________________________________________________________________
(հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)
___________________________________________________________________
____________________________________________________________________
(հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)
___________________________________________________________________ -ին սույն որոշման օրինակը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով եռօրյա ժամկետում հանձնել հարկ վճարողին։
3. ՀՀ ՊԵԿ գլխավոր քարտուղարին՝ ապահովել գույքի պատասխանատու պահպանությունը:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել երկամսյա ժամկետում՝ վերադասության կարգով կամ ՀՀ վարչական դատարան:
ՀՀ ՊԵԿ նախագահ |
________________ (անունը, ազգանունը) |
_______________
(ստորագրությունը) |
_________________________________________________________________________________________
Ստացա որոշման մեկ օրինակը
_______________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը (անհատ ձեռնարկատեր նշումով) ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը) |
________ (ստորագրությունը) |
«__» _____20___թ. |
_________________________________________________________________________________________
(նշում որոշման օրինակն ստորագրելուց և (կամ) ստանալուց հրաժարվելու մասին)
_________________________________________________________________________________________
(նշում ծանուցման այլ եղանակի մասին)
Ձև N 3
ԱԿՏ
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 20—թ. —ի —ի «Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավում կիրառելու վերաբերյալ» N — որոշումը՝
___________________________________ | և __________________________________ |
(գույքի փոխանցումն իրականացնող հարկային մարմնի |
(ոչնչացում իրականացնող կազմակերպության անվանումը) |
կազմեցին հանձնման-ընդունման ակտը հետևյալի մասին։
_________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը) |
հանձնում է, իսկ |
_________________________________
(ոչնչացումն իրականացնող կազմակերպության ավանումը) |
ընդունում է ոչնչացման ենթակա հետևյալ գույքը․ |
NN ը/կ |
Գույքի անվանումը |
Գույքի համառոտ նկարագիրը |
Քաշը կամ չափի այլ միավոր |
Այլ նշումներ |
Հանձնեց |
Ոչնչացման համար ընդունեց |
_______________ |
_______________ |
____________________ |
_____________________ |
Ձև N 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ..………
ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԱՌԱՐԿԱ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 20 թ.__ ի ____N__ հրամանով ստեղծված հանձնաժողովը, մասնակցությամբ.
Նախագահ՝
Քարտուղար՝
Անդամներ՝
1. ————————————————————————————————
2. ————————————————————————————————
3. ————————————————————————————————
4. ————————————————————————————————
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 20․․․թ. ___ի ___ ի ` «Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավում կիրառելու վերաբերյալ» N____ որոշումը՝ __ ____ ի ___թ., ժամը ___ -ին _________________հասցեում,______________________եղանակով ոչնչացրեց սույն արձանագրությունում նշված հետևյալ գույքը.
NN ը/կ |
Գույքի անվանումը |
Գույքի համառոտ նկարագիրը |
Քաշը կամ չափի այլ միավոր |
Այլ նշումներ |
Հանձնաժողովի նախագահ | ____________ (ստորագրությունը) |
Քարտուղար |
___________________ |
Անդամներ | ___________________ |
___________________ | |
___________________ | |
___________________ | |
___________________ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
09.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|