ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«10» հունվարի 2024 թվականի N 5-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է․
1. Հաստատել՝
1) Ջրվեժ համայնքի 2024 թվականի բյուջեն՝
ա. եկամուտների գծով 746,614․8 հազար դրամ,
բ. ծախսերի գծով 2,205,552.0 հազար դրամ,
գ. դեֆիցիտը (պակասուրդը)` 1,458,937.2 հազար դրամ,
2) Ջրվեժ համայնքի 2024 թվականի բյուջեի եկամուտները ըստ ձևավորման աղբյուրների, համաձայն N 1 հավելվածի։
3) Ջրվեժ համայնքի 2024 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի։
4) Ջրվեժ համայնքի 2024 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի։
5) Ջրվեժ համայնքի 2024 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն N 4 հավելվածի։
6) Ջրվեժ համայնքի 2024 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի։
7) Ջրվեժ համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 6 հավելվածի։
(1-ին կետը փոփ. 12.04.24 N 37-Ն)
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և սույն որոշման դրույթները տարածվում են 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
կողմ (11) |
դեմ (0) |
ձեռնպահ (0) |
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ |
ԼՈՒՍԻՆԵ ԵՐԻՑՅԱՆ |
ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ |
ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ԱՐԹՈՒՐ ՊԱՊԱՆՅԱՆ |
ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
ԿԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ |
ՔՅԱԼՈ ՀԱՍՈՅԱՆ |
ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ |
ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
Համայնքի ղեկավար` |
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ |
2024 թ. հունվարի 10 գ. Ջրվեժ |
(հավելվածը խմբ. 12.04.24 N 37-Ն, 11.07.24 N 75-Ն)
(հավելվածը խմբ. 12.04.24 N 37-Ն, 08.05.24 N 47-Ն, 11.07.24 N 75-Ն)
(հավելվածը խմբ. 12.04.24 N 37-Ն, 08.05.24 N 47-Ն, 11.07.24 N 75-Ն)
(հավելվածը խմբ. 12.04.24 N 37-Ն)
(հավելվածը խմբ. 12.04.24 N 37-Ն)
(հավելվածը խմբ. 12.04.24 N 37-Ն, 08.05.24 N 47-Ն, 11.07.24 N 75-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.12.2024, N 136-Ն | 16.12.2024, N 5-Ն | |
07.11.2024, N 120-Ն | 22.11.2024, N 5-Ն | |
10.09.2024, N 105-Ն | 26.09.2024, N 5-Ն | |
11.07.2024, N 75-Ն | 25.07.2024, N 5-Ն | |
08.05.2024, N 47-Ն | 24.05.2024, N 5-Ն | |
12.04.2024, N 37-Ն | 27.04.2024, N 5-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|