ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիսի 2024 թվականի N 1092-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1232-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 13-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1232-Ա որոշման N 1 հավելվածի՝
1) 2-րդ կետի 21-րդ և 64-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ կետի 5-րդ ենթակետում «9.1-ին կետ» բառերից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 6-րդ և 7-րդ ենթակետերով՝
«6) Անդրանիկ Արտակի Փամբուխչյան (ծնվ.՝ 29.11.2004 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս 43, բն. 60, Դյուկի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին և 13-րդ կետեր.
7) Լեոնիդ Դավթի Ասատրյան (ծնվ.՝ 01.04.2005 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Լյուքսեմբուրգի փ., 2-րդ նրբ., շ. 4, բն. 34, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին և 13-րդ կետեր:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|