Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 2
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
10.01.2024
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
10.01.2024
Дата вступления в силу
27.02.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 2024 թվականի

թիվ 2

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ 21 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 7-ի «Այն միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում`ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջների պահպանումը, և այն միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին, որոնք պարունակում են «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոնների մասին» թիվ 21 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի օգոստոսի 29-ի թիվ 84 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի հունվարի 10-ի

թիվ 2 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 7-ի թիվ 21 որոշման մեջ կատարվող

 

1. Նշված որոշմամբ հաստատված՝ կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում «Այն միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջների պահպանումը»՝

ա) 6-րդ և 7-րդ դիրքերը հանել.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 71, 161, 411, 501 - 505, 661 և 67 դիրքեր՝

 

«

71

 

ԳՕՍՏ Ռ 57095-2016 «Կեսատեխնոլոգիաներ. Եզրույթներ և սահմանումներ»

 

161

 

ԳՕՍՏ 22840-77, 1.2 կետ «Մատուտակի արմատի լուծամզվածք. Տեխնիկական պայմաններ»

 

411

 

ԳՕՍՏ 32891-2014, կետ 4.1.2 «Հորթի, գառան, կաթնակեր ուլիկների շրդան՝ կաթամակարդման ֆերմենտային պատրաստուկների համար. Տեխնիկական պայմաններ»

 

501

 

ԳՕՍՏ 34097-2017, 3.1.4 և 3.1.5 կետեր «Հավելումներ սննդային. Երկաթի լակտատ Е585. Տեխնիկական պայմաններ»

 

502

 

ԳՕՍՏ 34098-2017, 3.1.4 և 3.1.5 կետեր «Հավելումներ սննդային. Նատրիումի նիտրատ Е251. Տեխնիկական պայմաններ»

 

503

 

ԳՕՍՏ 34353-2017, 5.1.2 և 5.1.3 կետեր «՝ Կենդանական ծագման կաթամակարդման ֆերմենտային պատրաստուկներ չոր. Տեխնիկական պայմաններ»

 
     

504

 

ԳՕՍՏ 35030-2023, 4.1.2 և 4.1.3 կետեր «Համակցված սննդային հավելումներ՝ ալյուրի մշակման համար. Տեխնիկական պայմաններ»

 

505

 

ԳՕՍՏ 35031-2023, 4.1.2 և 4.1.3 կետեր «Համակցված սննդային հավելում՝ խմորի ծավալի ավելացման համար. Տեխնիկական պայմաններ»

 

661

 

ԳՕՍՏ Ռ 57646-2017, 3.2.2 - 3.2.4 կետեր «Մանրէաբանական արտադրանք. Սննդային հավելում՝ նիզին. Տեխնիկական պայմաններ»

 

67

8-րդ և 9-րդ հոդվածներ

ԳՕՍՏ Ռ 57249-2016 «Ֆերմենտային պատրաստուկներ։ Փաթեթավորում, մակնշում, տրանսպորտային փոխադրում և պահպանում»

 

»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. «Այն միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկը, որոնք պարունակում են «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ» լրացնել հետևյալ բովանդակությամբ 151, 152, 271, 272, 311, 411, 412, 681-6810, 731, 732, 751-756, 771-774, 791-793, 811, 1061-1063, 1091, 1211, 1241-1247, 1261, 1281, 1282, 1421, 1422, 1451, 1472 և 1473 դիրքերով՝

 

«

151

 

ԳՕՍՏ 20264.0-74 «Ֆերմենտային պատրաստուկներ։ Ընդունման կանոններ և նմուշառման մեթոդներ»

 

152

 

ԳՕՍՏ 20264.1-89 «Ֆերմենտային պատրաստուկներ։ Զգայորոշման, ֆիզիկաքիմիական և մանրէաբանական ցուցանիշների որոշման մեթոդներ»

 

271

 

ԳՕՍՏ 31487-2012 «Ֆերմենտային պատրաստուկներ։ Ֆիտազի ֆերմենտատիվ ակտիվության որոշման մեթոդներ»

 

272

 

ԳՕՍՏ 31488-2012 «Ֆերմենտային պատրաստուկներ։ Քսիլանազի ֆերմենտատիվ ակտիվության որոշման մեթոդներ»

 

311

 

ԳՕՍՏ 31662-2012 «Ֆերմենտային պատրաստուկներ։ Ցելյուլազի ֆերմենտատիվ ակտիվության որոշման մեթոդներ»

 

411

 

ԳՕՍՏ 32364-2013 «Բուրավետիչներ սննդային. Խոնավության զանգվածային մասի որոշման մեթոդ»

 

412

 

ԳՕՍՏ 32365-2013 «Բուրավետիչներ սննդային. Էթիլային սպիրտի պարունակության որոշման մեթոդներ»

 

681

 

ԳՕՍՏ 34097-2017, 6.8 կետ «Հավելումներ սննդային. Երկաթի լակտատ Е585. Տեխնիկական պայմաններ»

 

682

 

ԳՕՍՏ 34098-2017, 6.6 կետ «Հավելումներ սննդային. Նատրիումի նիտրատ Е251. Տեխնիկական պայմաններ»

 

683

 

ԳՕՍՏ 34146-2017 «Հավելումներ սննդային. Կուրկումին E100 սննդային ներկանյութի հիմնական ներկող նյութի զանգվածային մասի նույնականացման և որոշման մեթոդներ»

 

684

 

ԳՕՍՏ 34176-2017 «Ֆերմենտային պատրաստուկներ. Էնդո-բետա-գլյուկանազի ֆերմենտատիվ ակտիվության որոշման մեթոդներ»

 

685

 

ԳՕՍՏ 34412-2018 «Պեկտին. Նույնականացումը. Ամիդացված պեկտինների էքսպրես նույնականացման մեթոդ»

կիրառվում է Հայաստանի Հանրապետության միանալու օրվանից

686

 

ԳՕՍՏ 34413-2018 «Պեկտին. Նույնականացումը. Պեկտինների էքսպրես նույնականացման մեթոդ»

կիրառվում է Հայաստանի Հանրապետության միանալու օրվանից

687

 

ԳՕՍՏ 34430-2018 «Ֆերմենտային պատրաստուկներ սննդի արդյունաբերության համար. Պրոտեոլիտիկ ակտիվության որոշման մեթոդ»

 

688

 

ԳՕՍՏ 34440-2018 «Ֆերմենտային պատրաստուկներ սննդի արդյունաբերության համար. Ամիլոլիտիկ ակտիվության որոշման մեթոդներ»

 

689

 

ԳՕՍՏ 34985-2023 «Հավելումներ սննդային։ Ռիբոֆլավին Е101 ներկանյութի որոշման մեթոդներ»

 

6810

 

ԳՕՍՏ 34990-2023, 3.1.5 և 3.1.6 կետեր «Հավելումներ սննդային. Նատրիումի իզոասկորբատ Е316. Տեխնիկական պայմաններ»

 

731

 

ԳՕՍՏ Ռ 53969-2010 «Կիտրոնաթթվի աղեր (ցիտրատներ) սննդային. Խոնավության զանգվածային մասի որոշման մեթոդ»

 

732

 

ԳՕՍՏ Ռ 53973-2010 «Ֆերմենտային պատրաստուկներ սննդի արդյունաբերության համար. -գլյուկանազային ակտիվության որոշման մեթոդներ»

 

751

 

ԳՕՍՏ Ռ 55228-2012 «Հավելումներ սննդային։ Կիտրոնաթթվի արտադրության մեջ կիտրոնաթթվի և հարակից թթուների զանգվածային մասի որոշման մեթոդ»

 

752

 

ԳՕՍՏ Ռ 55229-2012 «Հավելումներ սննդային. Կիտրոնաթթվի արտադրության համար հումքի մեջ ընդհանուր ֆոսֆորի զանգվածային մասի որոշման գունաչափական մեթոդ»

 

753

 

ԳՕՍՏ Ռ 55298-2012 «Ֆերմենտային պատրաստուկներ սննդի արդյունաբերության համար. Պեկտոլիտիկ ակտիվության որոշման մեթոդներ»

 

754

 

ԳՕՍՏ Ռ 55979-2014 «Ֆերմենտային պատրաստուկներ սննդի արդյունաբերության համար. Պեկտատ- և պեկտին- լիազայի ակտիվությունների որոշման մեթոդներ»

 

755

 

ԳՕՍՏ Ռ 57248-2016 «Ֆերմենտային պատրաստուկներ. Ընդունման կանոններ և նմուշառման մեթոդներ»

 

756

 

ԳՕՍՏ Ռ 70224-2022 «Հավելումներ սննդային. Համալիր սննդային հավելումներում պրոպիոնատ իոնների որոշման մեթոդ»

 

771

 

ԳՕՍՏ ISO 11815-2015 «Կաթ. Տավարի շրդանային ֆերմենտի ընդհանուր կաթամակարդման ակտիվության որոշում»

 

772

 

ԳՕՍՏ ISO 15163-2014 «Կաթ և կաթնամթերք. Շրդանային ֆերմենտ՝ ստացված հորթերի շրդաններից և ֆերմենտային պատրաստուկ՝ ստացված խոշոր եղջերավոր անասունների շրդաններից. Քրոմատագրման մեթոդով քիմոզինի և տավարի պեպսինի պարունակության որոշում»

 

773

 

ԳՕՍՏ ISO /TS 18083-2015 «Մթերքներ՝ հալած պանրից. Ավելացված ֆոսֆատի պարունակության հաշվարկ՝ արտահայտված ֆոսֆորի տեսքով»

 

774

 

ԳՕՍՏ ISO 22160-2015 «Կաթ և կաթնային ըմպելիքներ. Հիմնային ֆոսֆատազի ակտիվության որոշում. Մեթոդ՝ ֆոտոակտիվ ֆերմենտային համակարգի կիրառմամբ (EPAS)»

 

791

 

ԳՕՍՏ 32009-2013 (ISO 13730:1996) «Միս և մսամթերք. Ընդհանուր ֆոսֆորի զանգվածային մասի որոշման սպեկտրալուսաչափական մեթոդ»

 

792

 

ԳՕՍՏ EN 12014-3-2015 «Սննդամթերք. Նիտրատի և(կամ) նիտրիտի պարունակության որոշումը. Մաս 3. Մսամթերքում նիտրատի և նիտրիտի պարունակության որոշումը՝ սպեկտրալուսաչափական մեթոդով նիտրատը նիտրիտի ֆերմենտատիվ վերականգնմամբ»

 

793

 

ԳՕՍՏ EN 12014-4-2015 «Սննդամթերք. Նիտրատի և(կամ) նիտրիտի պարունակության որոշումը. Մաս 4. Մսամթերքում նիտրատի և նիտրիտի պարունակության որոշումը իոնային քրոմատագրմամբ»

 

811

 

ԳՕՍՏ EN 13196-2015 «Բանջարեղենային և մրգային հյութեր. Ծծմբի ընդհանուր դիօքսիդի պարունակության որոշումը թորման մեթոդով»

 

1061

 

ԳՕՍՏ 31765-2012 «Գինիներ և գինենյութեր. Կաթիլային էլեկտրաֆորեզի մեթոդով սինթետիկ ներկանյութերի որոշում»

 

1062

 

ԳՕՍՏ 32037-2013 «Ոչ ալկոհոլային և թույլ ալկոհոլային խմիչքներ, կվասներ. Ածխածնի երկօքսիդի հայտնաբերման մեթոդ»

 

1063

 

ԳՕՍՏ 32113-2013 «Արտադրանք ալկոհոլային և հումք դրա արտադրության համար. Կիտրոնաթթվի զանգվածային կոնցենտրացիայի որոշման ֆերմենտային մեթոդ»

 

1091

 

ԳՕՍՏ 32771-2014 «Հյութամթերք. Օրգանական թթուների որոշումը ֆազային բարձր արդյունավետության հեղուկային քրոմատագրմամբ»

 

1211

 

ԳՕՍՏ 33627-2015 «Ածուխ ակտիվացված. Ադսորբենտների կլանման բնութագրերի որոշման ստանդարտ մեթոդ»

 

1241

 

ԳՕՍՏ 34201-2017 «Շաքար. Ծծմբի երկօքսիդի որոշումը յոդաչափական մեթոդով»

 

1242

 

ԳՕՍՏ 34228-2017 «Հյութամթերք. Կոնսերվանտների որոշումը բարձր արդյունավետության հեղուկային քրոմատագրման մեթոդով»

 

1243

 

ԳՕՍՏ 34229-2017 «Հյութամթերք. Սինթետիկ ներկանյութերի որոշումը բարձր արդյունավետության հեղուկային քրոմատագրման մեթոդով»

 

1244

 

ԳՕՍՏ 34409-2018 «Հյութամթերք. Ֆերմենտատիվ մեթոդով L-խնձորաթթվի որոշում.

 

1245

 

ԳՕՍՏ 34420-2018 «Պանիրներ և հալած պանիրներ. Կիտրոնաթթվի և ցիտրատների զանգվածային մասի չափման մեթոդիկա»

 

1246

 

ԳՕՍՏ 34882-2022 «Սննդային հավելումներ. Կոմպլեքսային սննդային հավելումներում կոնսերվանտների (բենզոյական թթվի և սորբինաթթվի և դրանց աղերի) քանակական որոշումը քրոմատագրական մեթոդով»

 

1247

 

ԳՕՍՏ 34990-2023, 6.7 կետ «Սննդային հավելումներ․ Նատրիումի իզոասկորբատ Е316․ Տեխնիկական պայմաններ»

 

1261

 

ՍՏԲ 2547-2019 «Սննդամթերք. Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման օգտագործմամբ ներկանյութերի որոշման մեթոդ»

 

1281

 

ԳՕՍՏ Ռ ԻՍՕ 13496-2013 «Միս և մսամթերք. Ներկանյութերի հայտնաբերում. Նրբաշերտ քրոմատագրման մեթոդ»

 

1282

 

ԳՕՍՏ Ռ EN 14105-2008 «Ճարպերի և յուղերի ածանցյալներ․ Ճարպաթթուների մեթիլային եթերներ (FAME). Ազատ և ընդհանուր գլիցերինի, մոնո-, դի-, տրիգլիցերիդների պարունակության որոշում (համեմատման մեթոդ)»

 

1421

 

ԳՕՍՏ Ռ 54744-2011 «Հյութամթերք. Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով լոռամրգից և խնձորից ստացված մթերքներում խինաթթվի, խնձորաթթվի և կիտրոնաթթվի որոշում»

 

1422

 

ԳՕՍՏ Ռ 54948-2012 «Մեղր. Գլիցերինի որոշման մեթոդ»

 

1451

 

ԳՕՍՏ Ռ 57990-2017 «Հատուկ նշանակության սննդամթերք, կենսաբանական ակտիվ սննդային հավելումներ. Կվերցետինի որոշման մեթոդ»

 

1472

 

ՉԿՄ.ՄՆ 6323-2020 «Սննդամթերքում կոնսերվանտների զանգվածային մասը. Դիոդա-մատրիցային դետեկտմամբ բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով չափումների կատարման մեթոդիկա» (2020 թվականի դեկտեմբերի 8-ի ատեստավորման մասին վկայական թիվ 1272/2020)

կիրառվում է մինչև համապատասխան միջպետական ստանդարտը ստանդարտների ցանկում ներառելը

I473

 

ՉՄ թիվ К961 «Սննդամթերքի փորձանմուշներում մանրէային տրանսգլուտամինազի զանգվածային մասի չափումների մեթոդիկա՝ իմունաֆերմենտային անալիզի մեթոդով՝ «ԽԵՄԱ» ՍՊԸ-ի արտադրության «ՄՏԳ-ԻՖԱ» ռեագենտների հավաքածուի օգնությամբ (2019 թվականի փետրվարի 11-ի ատեստավորման մասին վկայական թիվ 241.0002/RA.RU.311866/2019)

կիրառվում է մինչև համապատասխան միջպետական ստանդարտը ստանդարտների ցանկում ներառելը

»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: