Գլխավոր տեղեկություն
Номер
N 2494-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 10.07.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
08.07.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
08.07.2024
Дата вступления в силу
11.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2494-Ա

«08» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑ Հ.78/4 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՐԹՈՒՐ ՎՐԵԺԻ ՅԱՅԼՈՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 21.06.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ՀԱՅԿ ԱՎԱԳՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԻ» ԱՁ-ի կողմից տրված եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումները (14.11.2022թ. հ.Դ-105533-22, 21.06.2023թ. հ.Դ-73715-23, 21.12.2023թ. հ.Դ-160565-23).

1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոց հ.78/4 հասցեում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած 700.0 քառ.մետր հողամասի գործառնական նշանակությունը՝ (օգտագործման նպատակը)՝ սահմանել հասարակական կառուցապատման։

2. Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց հ.78/4 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.29092015-01-0099 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022BECLDD) քաղաքացի Արթուր Վրեժի Յայլոյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 126.56 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական (հյուրատուն, ծածկ)) ճանաչել օրինական։

3. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

4. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 689752 (վեց հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր հիսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված օրինականացման վճարը չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

Տ. Ավինյան