Գլխավոր տեղեկություն
Номер
N 2234-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 21.06.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
19.06.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
19.06.2024
Дата вступления в силу
22.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2234-Ա

«19» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՆՈՐԱԳԱՎԻԹ 4-ՐԴ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ Հ.14 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԵՐԺԻԿԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Անդրանիկ Սերժիկի Մելքոնյանի (ծնված 27.12.1967թ.) դիմումը։ Երևան, Շենգավիթ, Նորագավիթ 4-րդ փողոց 1-ին նրբանցք հ.14 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 612.59քմ, որից 490քմ մակերեսով հողամասը Անդրանիկ Սերժիկի Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է:

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 15.02.2023թ. հ.ԱՏ-15022023-01-0879, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 04.10.2023թ. հ.13434 գրությունները, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 14.10.2022թ. հ.13174 վկայագիրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.04.2024թ. հ.20-Ել-Դ-124028-22 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Շենգավիթ, Նորագավիթ 4-րդ փողոց 1-ին նրբանցք հ.14 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.

1. Վերականգնել Երևան, Շենգավիթ, Նորագավիթ 4-րդ փողոց 1-ին նրբանցք հ.14 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Անդրանիկ Սերժիկի Մելքոնյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 490քմ մակերեսով հողամասին կից 122.59քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 122.59քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա Երևան, Շենգավիթ, Նորագավիթ 4-րդ փողոց 1-ին նրբանցք հ.14 հասցեում գտնվող 612.59քմ, հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

Տ. Ավինյան