Գլխավոր տեղեկություն
Номер
N 2473-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 10.07.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
08.07.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
08.07.2024
Дата вступления в силу
11.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2473-Ա

«08» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿԱՐԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՀԵՏ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարեն Բաբայանի դիմումը` Ադոնցի փողոցի հ.17/8 հասցեում գտնվող տաղավարի, վերջինիս կառուցապատման իրավունքով տրամադրված /հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.08112017-01-0044 վկայական, գաղտնաբառ՝ 4BIPYHSVTB5R/ հողամասի համար կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին։

Երևանի քաղաքապետի 2010թ. ապրիլի 28-ի հ.1729-Ա որոշումով՝ Երևան քաղաքի Ադոնցի փողոցի հ.17/8 հասցեում գտնվող տաղավարի զբաղեցրած 18,0քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրվել է Արման Շակոյանին և կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 31.05.2010թ. հ.2487 պայմանագիրը: Այնուհետև 2017 թվականի նոյեմբերի 2-ի կառուցապատման իրավունքի առուվաճառքի հ.3757 պայմանագրից ծագող իրավունքը ենթարկվել է պետական գրանցման Կարեն Բաբայանի անվամբ /հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.08112017-01-0044 վկայական/:

2010 թվականի մայիսի 31-ին կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հ.2487 պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է 2015 թվականի ապրիլի 28-ին: Երևանի քաղաքապետի 21.04.2015թ. հ.1177-Ա որոշմամբ Ադոնցի փողոցի հ.17/8 հասցեում գտնվող 18,0քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ 08.08.2017թ. հ.2700-Ա որոշման համաձայն՝ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:

Քննարկվող հասցեում գտնվող գույքը հանդիսանում է Երևան համայնքի սեփականությունը /հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.28062024-01-0301 վկայական, գաղտնաբառ՝ LDISIFZLU9TD/:

Երևանի Ադոնցի փողոցի հ.17/8 հասցեում գտնվող տաղավարի կադաստրային արժեքը կազմում է 3,186,969 ՀՀ դրամ:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 26-ի հ.50–Ն որոշման հավելվածի 35-րդ և 36-րդ կետերով.

1. Լիազորել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին.

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Կարեն Բաբայանի հետ կնքել համաձայնագիր` Ադոնցի փողոցի հ.17/8 հասցեում գտնվող՝ 18,0քմ մակերեսով տաղավարի, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի համար 2010 թվականի մայիսի 31-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հ.2487 պայմանագիրը լուծելու մասին.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ադոնցի փողոցի հ.17/8 հասցեում գտնվող 18,0քմ մակերեսով գույքի համար Կարեն Բաբայանի հետ կնքել վարձակալության պայմանագիր՝ գործողության ժամկետը սահմանելով մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը՝ տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման հավելվածի 39-րդ կետի 1-ին ենթակետի գ) պարբերության՝ կազմում է 31810 /երեսունմեկ հազար ութ հարյուր տասը/ ՀՀ դրամ:

2. Ընդունել ի գիտություն, որ գույքի վարձակալության պայմանագրում «Վարձատուն իրավունք ունի» կետում անհրաժեշտ է ներառել ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

1) «6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».

2) «6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ քաղաքաշինական կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված` վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի գ ենթակետի համաձայն` վարձատուի դիմումի հիման վրա:».

3) «6.9 Սույնով կողմերը անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ 3 եղանակներով միաժամանակ.

ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,

բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին /փոստին/`առկայության դեպքում,

գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ` պատվիրված նամակով:».

4) «6.10 Սույնով կողմերը անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:»:

3. Ընդունել ի գիտություն, որ գույքի վարձակալության պայմանագրում «Վարձավճարը» կետում անհրաժեշտ է ներառել ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«9. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:»:

4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան