Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-70-Ն-26
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.07.2024-01.10.2024)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.07.2024
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
09.07.2024
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Дата подписания
09.07.2024
Дата вступления в силу
11.07.2024
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.10.2024

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԲԴԽ-70-Ն-26

2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի ԹԻՎ ԲԴԽ-53-Ն-9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 10-ի «Դատավորի գործունեության գնահատման կարգը և ժամկետները, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը, մեթոդաբանությունը, սանդղակները և գնահատման թերթի ձևը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-53-Ն-9 որոշումը լրացնել նոր՝ 5-րդ և 6-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«5. Մինչև սույն որոշման 2-րդ հավելվածի 3.1-ին կետով նախատեսված ծրագրային և տեխնիկական լուծումների ներդնումը և գործարկումը՝ որոշման 3-րդ հավելվածի «ԴԱՏԱՎՈՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ» վերտառությամբ բաժնի «Աշխատանքային ծանրաբեռնվածության արդյունավետ կառավարման ունակությունը և աշխատանքի պլանավորումը (առավելագույն միավորը՝ 50)» ենթաբաժնի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված ցուցիչները կիրառելի չեն համարվում, իսկ դրանցով նախատեսված՝ համապատասխանաբար 20 և 10 գնահատման միավորները բաշխվում են նույն ենթաբաժնի համապատասխանաբար 2-րդ և 3-րդ ցուցիչների միջև։

6. Մինչև սույն որոշման 2-րդ հավելվածի 3.1-ին կետով նախատեսված ծրագրային և տեխնիկական լուծումների ներդնումը և գործարկումը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դատական ակտերի և դատական նիստի ձայնային արձանագրությունների (բացակայության դեպքում՝ պարզ թղթային արձանագրությունների) պատահական ընտրությունն իրականացվում է Դատական ավտոմատացված համակարգից փնտրման արդյունքում արտահանված տվյալների հիման վրա՝ հետևյալ եղանակով.

1) Դատավորի՝ գնահատման ենթակա գործունեության ժամանակահատվածում ներառվող առաջին տարվա համար տվյալ տարվա ընթացքում ավարտված գործերի քանակը բաժանվում է երկուսի, և տրամադրվում են ստացված թվին համապատասխան առաջին և դրան հաջորդող՝ ստացված թվին համապատասխան երկրորդ գործերը,

2) Դատավորի՝ գնահատման ենթակա գործունեության ժամանակահատվածում ներառվող երկրորդ տարվա համար տվյալ տարվա ընթացքում ավարտված գործերի քանակը բաժանվում է երկուսի, և տրամադրվում են ստացված թվին համապատասխան առաջին և դրան հաջորդող՝ ստացված թվին համապատասխան երկրորդ գործերը,

3) Դատավորի՝ գնահատման ենթակա գործունեության ժամանակահատվածում ներառվող երրորդ տարվա համար տվյալ տարվա ընթացքում ավարտված գործերի քանակը բաժանվում է երեքի, և տրամադրվում են ստացված թվին համապատասխան առաջին, դրան հաջորդող՝ ստացված թվին համապատասխան երկրորդ և համապատասխանաբար երրորդ գործերը,

4) Դատավորի՝ գնահատման ենթակա գործունեության ժամանակահատվածում ներառվող չորրորդ տարվա համար տվյալ տարվա ընթացքում ավարտված գործերի քանակը բաժանվում է երեքի, և տրամադրվում են ստացված թվին համապատասխան առաջին, դրան հաջորդող՝ ստացված թվին համապատասխան երկրորդ և համապատասխանաբար երրորդ գործերը:

5) Եթե սույն որոշման 6-րդ կետով սահմանված եղանակներով իրականացված պատահական ընտրության արդյունքում ընտրվել է օրենքով գնահատման ենթակա դատական ակտ չպարունակող դատական գործ, տրամադրվում է ընտրված գործին հաջորդող, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նախորդող՝ օրենքով գնահատման ենթակա դատական ակտ պարունակող դատական գործը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, տարածվում է 2024 թվականի մարտի 25-ից ծագած իրավահարաբերությունների վրա և գործում է մինչև դատավորի գործունեության գնահատման համար նախատեսված համապատասխան ծրագրային և տեխնիկական լուծումների ներդնումը և գործարկումը:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

 

2024 թ. հուլիսի 9

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հուլիսի 2024 թվական: