Գլխավոր տեղեկություն
Номер
N 477-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.07.2024-21.08.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
09.07.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
09.07.2024
Дата вступления в силу
10.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 477-Ա

 

«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Վորլդ վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի հետ համատեղ իրականացվող` 32,083,333 դրամ ընդհանուր արժողությամբ «Ամառային ճամբարի կազմակերպում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի (ՀՎՀՀ` 02528755) կողմից «Նորալուսին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 08602616) 2024 թվականի մայիսի 29-ին կնքված՝ N 493502 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ամառային ճամբարի կազմակերպման ծառայությունների մատուցում` 10,908,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Վորլդ վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 01291909) «Նորալուսին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 08602616) 2024 թվականի մայիսի 29-ին կնքված՝ N 493502F պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ամառային ճամբարի կազմակերպման ծառայությունների մատուցում՝ 21,175,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


09.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 477-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Արարատի, Սյունիքի մարզերի սոցիալապես անապահով ընտանիքների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների 8-12 տարեկան 500 երեխաների ներգրավում նշված մարզերում իրականացվող երեխայի բարեկեցությանն (կրթություն, առողջապահություն, երեխաների պաշտպանություն, քրիստոնեական դաստիարակություն) ուղղված ծրագրերում, երեխաների ֆիզիկական զարգացում և ակտիվ հանգստի կազմակերպում ամառային ճամբարում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից:

3.

Բարեգործը

1) «Վորլդ Վիժն» Ֆրանսիայի աջակցող գրասենյակ.

2) «Հայաստան» համահայկական հիմնադրամ:

4.

Ծրագիրը կատարողը

«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը (Հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ռ. Մելիքյան փողոց 1, ՀՎՀՀ` 02528755) «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի հետ համատեղ (Հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ռ. Մելիքյան փողոց 1, ՀՎՀՀ` 01291909)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, բնակավայր Հանքավան, «Զեփյուռ» ճամբար, բնագավառը՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

32,083,333 դրամ՝

1) «Վորլդ Վիժն» Ֆրանսիայի աջակցող գրասենյակ - 10,908,333 դրամ.

2) «Հայաստան» համահայկական հիմնադրամ - 21,175,000 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Բարեգործություն ստացող են հանդիսանում «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի երեխաների աջակցության ծրագրում գրանցված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի թվով 40, Արագածոտնի մարզի թվով 100, Գեղարքունիքի մարզի թվով 100, Տավուշի մարզի թվով 100, Սյունիքի մարզի թվով 80, Արարատի մարզի թվով 40, Լոռու մարզի թվով 40 ընդհանուր՝ 8-12 տարեկան 500 երեխաներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի հուլիսի 15-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

8-12 տարեկան թվով 500 երեխաների համար 2 հերթափոխով ամառային ճամբարի կազմակերպում՝ 32,083,333 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հուլիսի 15-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հանքավան բնակավայրում գտնվող «Զեփյուռ» ճամբարում թվով 500 երեխաների համար 2 հերթափոխով ամառային ճամբարի կազմակերպման ծառայությունների ձեռքբերում՝ 32,083,333 դրամ արժողությամբ առանց ավելացված արժեքի հարկի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», «Գեղարքունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», «Արագածոտնի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», «Տավուշի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզպետների աշխատակազմերի, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի իրականացման ընթացիկ վերահսկողությունն իրականացվելու է «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Ազգային գրասենյակի, Վարդենիսի, Նոյեմբերյանի, Կապանի, Սիսիանի, Ալավերդու և Թալինի տարածքային գրասենյակների կողմից:

«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղն և «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամը իրենց հերթին վերահսկվում է միջազգային աուդիտի և Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


09.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ