Գլխավոր տեղեկություն
Номер
N 1037-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.07.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.07.2024
Дата вступления в силу
05.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2024 թվականի N 1037-Ա

 

ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՀՐԱՉԻԿ ԱՐԱՅԻԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԿ ՏԱՐՈՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով և 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել`

1) Հրաչիկ Արայիկի Գևորգյանին (ծնված` 1998 թվականի հուլիսի 24-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Քաղցրաշեն, Մ. Նալբանդյան փ., տուն 22).

2) Մարկ Տարոնի Գրիգորյանին (ծնված` 1998 թվականի հուլիսի 18-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Գ. Նժդեհի փ., շ. 9, բն. 39):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

04.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան