Գլխավոր տեղեկություն
Номер
N 580-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.06.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.06.2024
Дата вступления в силу
19.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 580-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝

1. «Rasia FZE and Joseph K. Borkowski-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» թիվ ARB/18/28 ներդրումային արբիտրաժային վճռի չեղարկման վարույթի լսումների փուլին մասնակցելու, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ներկայացնելու և շահերի պաշտպանության նպատակով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին, միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանին, գլխավոր մասնագետ Փառանձեմ Միքայելյանին 2024 թվականի հուլիսի 1-5-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն):

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղվողների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերի (գիշերավարձը՝ հուլիսի 1-4-ն ընկած ժամանակահատվածի համար) հատուցումը:

3. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան