Գլխավոր տեղեկություն
Номер
N 1248-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.08.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 09.08.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.08.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
08.08.2024
Дата вступления в силу
10.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2024 թվականի N 1248-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 2-րդ կետը «1.2,» թվից հետո լրացնել «1.3,» թվով.

2) որոշման 2-րդ կետով հաստատված N 1.2 հավելվածից հետո լրացնել նոր` N 1.3 հավելվածով՝ համաձայն հավելվածի։

2. Որոշման 2-րդ կետով հաստատված N 1 հավելվածի հարցաշարի 3-րդ կետի 3.4-րդ ենթակետի «Հղում նորմատիվ իրավական ակտին» սյունակում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 11, մաս 5» բառերը փոխարինել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 11, մաս 10» բառերով։

3. Որոշման 2-րդ կետով հաստատված N 15 հավելվածում՝

1) 40-րդ կետի «Հարցեր» սյունակում «Հակահրդեհային ինքնաշխատ համակարգը գտնվում է սարքին վիճակում:» բառերը փոխարինել «Հակահրդեհային ինքնաշխատ համակարգերը մոնտաժված են նորմերին համապատասխան և գտնվում են սարքին վիճակում:» բառերով.

2) 40-րդ կետի «Հղումներ նորմատիվ իրավական ակտերին» սյունակում «1», բաժին I, գլուխ 7 կետ 100» բառերը փոխարինել «1», բաժին I, գլուխ 7, կետեր 81, 100» բառերով.

3) 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

43.

Առկա է արտադրական վտանգավոր

օբյեկտների ռեեստրում գրանցման վկայական:

                 

10

«7»,

հոդված 19,
մաս 1, կետ ժդ

1

     
»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Երևան

 

08.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 8-ի N 1248-Ն որոշման

 

«Հավելված N 1.3

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

ՍՏՈՒԳԱԹԵՐԹ

ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

 

__________________________________________________________

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱՏՄ) ստորաբաժանման անվանումը,

 

__________________________________________________________

ՔՏՀԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը,

 

__________________________________________________________

ՔՏՀԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը,

 

__________________________________________________________

ՔՏՀԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը,

 

Ստուգման սկիզբը (ամսաթիվը)` ___________ 20   թ.

 

_________________________

հեռախոսահամարը, գտնվելու վայրը

 

 

_________________________

ազգանունը, անունը, հայրանունը

 

_________________________

ազգանունը, անունը, հայրանունը

 

_________________________

ազգանունը, անունը, հայրանունը

 

ավարտը __________ 20   թ.

 

_____________________________________________________________________________________

Տնտեսավարող սուբյեկտի անվանումը,

 

_______________________________________________Հ Վ Հ Հ

Պետական ռեգիստրի գրանցման համարը, ամսաթիվը

               

 

___________________________________________________________________

Տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայրը), կայքի, էլեկտրոնային փոստի հասցեները

 

___________________________________________________________________

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի ազգանունը, անունը, հայրանունը

 

_________________

(հեռախոսահամարը)

 

_________________

(հեռախոսահամարը)

 

Ստուգման հանձնարարագրի համարը` ___________________ տրված` _________________20____ թ.

 

Ստուգման նպատակը, պարզաբանման ենթակա հարցերի համարները` ________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

 

2․ ՀԱՐՑԱՇԱՐ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ

 

NN

Հարց

Հղում նորմատիվ իրավական ակտին

Պատասխան

Կշիռ

Ստուգման մեթոդ

Մեկնաբա- նություն

Այո

Ոչ

Չ/պ

1.

Առկա են շրջանառության մեջ բացթողնման դեպքում Տեխնիկական կանոնակարգի պահանջների համապատասխանությունը հաստատող փաստաթղթեր.

Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի

9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011)

կետ 8-րդ

           

1)

տրանսպորտային միջոցի տիպի հաստատման փաստաթուղթ

Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի

9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011)

կետ 8-րդ,

պարբերություն 1-ին

     

10

Փաստաթղթային

 

2)

ամրաշրջանակի տիպի հաստատման փաստաթուղթ

Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի

9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011)

կետ 8-րդ,

պարբերություն 2-րդ

     

10

Փաստաթղթային

 

3)

առանձին տրանսպորտային միջոցների համար՝ տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայական

Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի

9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011)

կետ 8-րդ,

պարբերություն 3-րդ

     

10

Փաստաթղթային

 

4)

տրանսպորտային միջոցների բաղադրիչների համար՝ համապատասխանության մասին հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի

9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011)

կետ 8-րդ, պարբերություն 4-րդ

     

9.0

Փաստաթղթային

 

2․

Առկա է տրանսպորտային միջոցների (ամրաշրջանակի) համար համապատասխանության հայտարարագիր/
համապատասխանության սերտիֆիկատ, որը գրանցվել է/տրվել է Մաքսային միությունում հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների) միասնական ռեեստրում ներառված սերտիֆիկացման մարմինների

կողմից

Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի

9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011)

կետ 24-րդ, կետ 28-րդ, ենթակետ 5-րդ

     

10

Փաստաթղթային

 

3․

Տրանսպորտային միջոցների (ամրաշրջանակի) մասի վրա առկա է արտադրողի ցուցատախտակը, որը պարունակում է.

Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի

9-ի N 877 որոշմամբ

հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011)

հավելված

N 7, կետ

2.1-ին

           

1)

արտադրողի անվանումը

Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի

9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011)

հավելված

N 7, կետ

2.1-ին, ենթակետ 1-ին

     

5.0

Փաստաթղթային, տեսազննություն

 

2)

տրանսպորտային միջոցի նույնականացման համարը

Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի

9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011)

հավելված

N 7, կետ

2.1-ին, ենթակետ 2-րդ

     

5.0

Փաստաթղթային, տեսազննություն

 

3)

տրանսպորտային միջոցի տեխնիկապես թույլատրելի առավելագույն զանգվածը

Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի

9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011)

հավելված

N 7, կետ

2.1-ին, ենթակետ 3-րդ

     

5.0

Փաստաթղթային տեսազննություն

 

4)

տրանսպորտային միջոցի տիպի հաստատման (ամրաշրջանակի տիպի հաստատման) համար

Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի

9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011)

հավելված

N 7, կետ

2.1-ին, ենթակետ 7-րդ

     

5.0

Փաստաթղթային տեսազննություն

 

4.

Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումը զետեղված է արտադրողի ցուցատախտակի կամ առանձին ցուցատախտակի (պիտակի) վրա

Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի

9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011)

կետ 101

     

7.0

Տեսազննություն

 

 

3․ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1.

«Այո»

առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի

պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները

V

   

2.

«Ոչ»

բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ

իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ

 

V

 

3.

«Չ/պ»

չի պահանջվում, չի վերաբերում

   

V

4․ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ

 

1․ Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ իրավական ակտի հիման վրա՝

1) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ:

 

Տեսչական մարմնի ծառայող _____________________

                                   (ստորագրությունը)

 

Տնտեսավարող _____________________»։

       (ստորագրությունը)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

09.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2024 թվական: