ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2024 թվականի N 1019-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 4-րդ հոդվածի 3-րդ մասը, 685-րդ, 688-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, 9-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության խթանում և սթրես-թեստերի վերաբերյալ առաջարկությունների իրագործում» համաձայնագրի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի կողմից ստացված գույքը, համաձայն NN 1 և 2 հավելվածների, ամրացնել Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո N 2 հավելվածում նշված գույքն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն)։
3․ Կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում ապահովել NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի հաշվառումը կոմիտեի հաշվեկշռում:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո կոմիտեի և ընկերության հետ համատեղ կնքել N 2 հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։
5․ Սահմանել, որ N 2 հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման և պայմանագրի կնքման ընթացքում առաջացած ծախսերը ենթակա են իրականացման ընկերության ֆինանսական միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1019-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Անվանումը |
Չափման միավոր |
Քանակը |
Գույքի արժեքը (եվրո) |
Նույնականացման համարը |
1. |
Դիզել գեներատոր |
հատ |
1 |
50955 |
ANPP-DGU-04 |
2. |
Մալուխ ուժային 100 մետր |
հատ |
1 |
14041 |
- |
3․ |
Էլեկտրական միացման տուփ |
հատ |
1 |
13072 |
- |
4․ |
Հողանցման մալուխ 100 մետր |
հատ |
1 |
3815 |
- |
5․ |
Դիզելային գեներատորի պահեստամասեր` նախատեսված 1000 ժամ օգտագործման համար |
լրակազմ |
1 |
738.3 |
- |
6․ |
Դիզելային գեներատորի պահեստամասեր` նախատեսված 4 տարվա համար |
լրակազմ |
1 |
739.8 |
- |
Ընդամենը` |
83361.1 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
04.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1019-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Անվանումը |
Չափման միավոր |
Քանակը |
Գույքի արժեքը (եվրո) |
Նույնականացման համարը |
1. |
Շարժական դիզել գեներատոր իր լրակազմով |
հատ |
1 |
827493 |
ANPP-MDGU-01 |
2․ |
Շարժական դիզել գեներատոր իր լրակազմով |
հատ |
2 |
494520 |
ANPP-MDGU-02 |
3․ |
Ռեզիստորային բեռնավորման համակարգ |
հատ |
1 |
45069 |
ANPP-RLB-01 |
4․ |
Մալուխների հավաքածու արագ միացման հանգույցներով (ANPP-MDGU-01 համար) |
լրակազմ |
1 |
94785 |
- |
5․ |
Էլեկտրական միացման տուփ (ANPP-MDGU-01 համար) |
հատ |
3 |
60492 |
-- |
6․ |
Շարժական կոնտեյներ մալուխների համար |
հատ |
1 |
276352 |
ANPP-MCC-01 |
7․ |
Էլեկտրական միացման տուփ (ANPP-MDGU-02 համար) |
հատ |
2 |
52632 |
- |
8․ |
Շարժական դիզել գեներատոր իր լրակազմով |
հատ |
2 |
237034 |
ANPP-MDGU-03 |
9․ |
Էլեկտրական միացման տուփ (ANPP-MDGU-03 համար) |
հատ |
2 |
49380 |
- |
10․ |
Հողանցման մալուխ տերմինալներով 100 մետր |
լրակազմ |
5 |
19075 |
- |
11. |
Դիզելային գեներատորի պահեստամասեր՝ նախատեսված 1000 ժամ աշխատանքի համար |
լրակազմ |
5 |
3691.5 |
|
16. |
Դիզելային գեներատորի պահեստամասեր՝ նախատեսված 4 տարվա համար |
լրակազմ |
5 |
3699 |
|
Ընդամենը՝ |
2164222.5 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
04.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |