Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 162
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
18.10.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
18.10.2016
Дата вступления в силу
19.04.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2016 թվականի

թիվ 162

քաղ. Մոսկվա

 

«ՁԿԱՆ ԵՎ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի» 1-ին հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Ընդունել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 040/2016)։

2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 040/2016) ուժի մեջ է մտնում 2017 թվականի սեպտեմբերի 1-ից։

(2-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 23.06.23 թիվ 70)

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի հոկտեմբերի 18-ի

թիվ 162 որոշմամբ

  (հավելվածը փոփ., խմբ. ԵՏՀԽ 23.06.23 թիվ 70)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: