Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 110-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.07.2021-15.07.2024)
Статус
Չի գործում
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Дата принятия
01.07.2021
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Дата подписания
01.07.2021
Дата вступления в силу
02.07.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.07.2024

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հուլիսի 2021 թվականի

ք. Երևան

թիվ 110-Ա

 

ԷՐՈՏԻԿ ԲՆՈՒՅԹԻ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՍԱՓ ՈՒ ԱԿՆՀԱՅՏ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՖԻԼՄԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ և 32-րդ հոդվածի 7-րդ մասերով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումների և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի որոշման չափորոշիչները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի օգոստոսի 14-ի «Էրոտիկ բնույթի, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող հեռուստառադիոհաղորդումների (ֆիլմերի), այլ տեսաձայնաշարային նյութերի որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 91-Ա որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

1 հուլիսի 2021 թ.

ք. Երևան

 

Հավելված

Սահմանված է

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի 2021 թվականի

հուլիսի 1-ի թիվ 110-Ա որոշմամբ

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԷՐՈՏԻԿ ԲՆՈՒՅԹԻ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՍԱՓ ՈՒ ԱԿՆՀԱՅՏ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՖԻԼՄԵՐԻ

 

1. Սույն կարգով սահմանվում է էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումների և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի որոշման չափորոշիչները:

2. էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումներում չեն ցուցադրվում`

1) սեռական հարաբերությունների տեսարաններ (այդ թվում, անիմացիոն եղանակով), որոնք կոպտորեն խախտում են սեռական վարմունքի սոցիալապես ընդունված կանոնները, այն է. ցուցադրվում են խմբակային սեռական հարաբերությունների պատկերներ, սեռական հարաբերությունների սադոմազոխիստական եղանակներ և այլն,

2) սեռական բնույթի պատկերներ, որոնք նկարահանված են միայն սեռական գործողությունը ցուցադրելու համար, և բացակայում է սեռական հարաբերությունների գեղարվեստական (էսթետիկական) բաղադրիչը,

3) սեռական հարաբերություններ, որոնք խոսքի կամ ձայնի ուղեկցությամբ պարունակում են սեռական գործողության մանրամասներ,

4) սեռական գործողությունների պատկերներ, որոնք ոտնահարում են բարոյական նորմերն ու արժեքները, վիրավորում եմ մարդու արժանապատվությունը, նրան սեռական մանիպուլյացիաների զոհ են դարձնում,

5) սեռական գործողություններ, որոնք ուղեկցվում են կոպիտ, գռեհիկ արտահայտություններով:

3. Սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող են համարվում այն ֆիլմերը, որոնք ցուցադրում են`

1) վախի, տագնապի, անելանելիության զգացում հարուցող կամ սոսկում առաջացնող տեսարաններ կամ ձայնաշար,

2) մարդկանց, ինչպես նաև կենդանիների խոշտանգումների, կտտանքների ենթարկելու, ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելու, խոշտանգված մարմինների մանրամասների և արյունահեղ տեսարաններ,

3) ողջունվում է բռնությունը կամ ցանկալի են դարձնում բռնության գործադրումը,

4) ֆիլմի սյուժեն հիմնված է միայն բռնության տեսարանների վրա, և ֆիլմը սպառողի մոտ առաջացնում է մղձավանջային, բացասական հույզեր, զզվանք անհատի նկատմամբ:

4. էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ն ընկած ժամանակահատվածում: