ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 2020 թվականի |
թիվ 13 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ՎԵՐՑՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածին և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված` «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով`Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող` անասնաբուժական հսկողության (վերահսկողության) վերցված ապրանքների տեսակների տեղեկագիրքը (այսուհետ՝ տեղեկագիրք):
2. Տեղեկագիրքը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում:
3. Սահմանել, որ`
տեղեկագիրքը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
օպերատորի՝ տեղեկագրքի հետ կապված գործառույթները կատարում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը.
տեղեկագրքի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման ոլորտում ընդհանուր գործընթացներ իրագործելիս:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
(տեղեկագիրքը լրաց., փոփ., խմբ. 24.10.23 թիվ 152)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.10.2023, թիվ 152 | 24.11.2023, թիվ 13 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|