Գլխավոր տեղեկություն
Номер
N 1000-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.06.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.06.2024
Дата вступления в силу
29.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2024 թվականի N 1000-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություն և լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ ենթակետով՝

«19) որ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին վերապահված «1236. Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի «32002. Մանկապարտեզների շենքերի վերակառուցում, հիմնանորոգում» միջոցառման (Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի մանկապարտեզի մասով) բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչի լիազորությունները (ներառյալ՝ գնման գործընթացների պատվիրատուի ղեկավարի լիազորությունը) վերապահվում են Վարդենիսի համայնքապետարանին։»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


28.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունիսի 27-ի N 1000-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունիսի 27-ի N 1000-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունիսի 27-ի N 1000-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունիսի 27-ի N 1000-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունիսի 27-ի N 1000-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունիսի 27-ի N 1000-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունիսի 27-ի N 1000-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2024 թվական: