Գլխավոր տեղեկություն
Номер
N 618-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
28.06.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.06.2024
Дата вступления в силу
29.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 618-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 570-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» N 570-Ա որոշման հավելվածում՝

1) «Ա. Ավոյան ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ» բառեր հանել.

2) «Ե. Մկրտչյան ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ» բառերը փոխարինել «Ե. Մկրտչյան ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ» բառերով և այն շարադրել «Հ. Հարությունյան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ» բառերից հետո.

3) «Հ. Դարբինյան ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետի պարտականությունները կատարող» բառերից հետո լրացնել «Լ․Դրմեյան Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


28.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ