600.0202.26.06.24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
26 հունիսի 2024 թվականի |
N 202-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 296-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի «Ջրային ոլորտում սակագների սահմանման և վերանայման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի օգոստոսի 9-ի N 97-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 296-Ն որոշման հավելվածում՝ ջրային ոլորտում սակագների սահմանման և վերանայման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կարգի 1-ին կետից հանել «մինչև 2020 թվականի հունվարի 1-ը» բառերը.
2) Կարգի 3-րդ կետում «ցանկը» բառից հետո լրացնել «՝ հայտի փաթեթ» բառերը.
3) Կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Սակագների սահմանման ու վերանայման համար Հայտատուն համապատասխան հաշվարկներով և հիմնավորումներով Հայտ է ներկայացնում Հանձնաժողով՝ մեկ օրինակից, համաձայն սույն կարգի N 1 հավելվածով սահմանված ցանկի:».
4) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
«8.1. Հայտատուն Սակագների սահմանման ու վերանայման իր մտադրության վերաբերյալ հայտարարությունը սույն կարգի N 3 հավելվածով սահմանված ձևով հրապարակում է Հայաստանի Հանրապետությունում տպագրվող երկու օրաթերթում կամ օրաթերթերի պաշտոնական կայքէջերում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջում (http://www.azdarar.am/)` Հայտը Հանձնաժողով մուտքագրելու օրվանից ոչ շուտ, քան 20 աշխատանքային օր առաջ:».
5) Կարգի 9-րդ կետում «ստորաբաժանումը» բառից հետո լրացնել «սույն կարգի 11-րդ կետում նշված ժամկետում» բառերը.
6) Կարգի 11-րդ կետում «Հայտի ստուգման արդյունքների» բառերը փոխարինել «Հայտն ուսումնասիրության ընդունելու կամ չընդունելու» բառերով.
7) Կարգի 12-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Հայտում ընդգրկված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին.»,
8) Կարգի 13-րդ և 14-րդ կետերում «Հայտի ստուգման բացասական արդյունքի» բառերը փոխարինել «Հայտն ուսումնասիրության չընդունելու» բառերով.
9) Կարգի 15-րդ կետում «Հայտի ստուգման դրական արդյունքի» բառերը փոխարինել «Սույն կարգի 12-րդ կետում նշված հիմքեր չհայտնաբերվելու» բառերով.
10) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին կետով.
«15.1. Հայտի ուսումնասիրության ընթացքում Հայտատուն կարող է դիմել Հանձնաժողով՝ Հայտի ուսումնասիրությունը դադարեցնելու համար։ Այս դեպքում Հայտատուն սույն կարգի համաձայն կարող է նոր Հայտով կրկին դիմել Հանձնաժողով՝ անհրաժեշտության դեպքում հղում կատարելով նախկին Հայտով ներկայացված փաստաթղթերին, եթե դրանցում նոր Հայտի ներկայացման պահին փոփոխություններ տեղի չեն ունեցել։».
11) Կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Հայտն ուսումնասիրության ընդունելու մասին Հայտատուին տեղեկացնելու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայտը տեղադրվում է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում.».
12) Կարգի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Հայտն ուսումնասիրության ընդունելու դեպքում Հանձնաժողովը համապատասխան որոշմամբ Հայտը մերժում է, Սակագները սահմանում կամ վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) Հայտը Հանձնաժողով ներկայացնելու օրվանից հետո՝ 80 աշխատանքային օրվա ընթացքում։».
13) Կարգի N 1 հավելվածի՝ սակագների սահմանման կամ վերանայման համար Հայտատուի կողմից հանձնաժողով ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի 2-րդ ենթակետերում «երկու հազարից ավելի տպաքանակ ունեցող երկու թերթերում» բառերը փոխարինել «տպագրվող երկու օրաթերթերում կամ օրաթերթերի պաշտոնական կայքէջերում» բառերով.
14) Կարգի N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5. Սույն կարգի N 4 և N 5 հավելվածներով սահմանված Ձևերով նախատեսված ցուցանիշները Հայտատուի կողմից կարող են համալրվել նոր տողերով կամ եղած տողերը տրոհվել բաղկացուցիչ մասերի:».
15) Կարգի N 2 հավելվածում «Հավաստում եմ, որ իմ կողմից ներկայացված հայտը պարունակում է ստույգ տեղեկատվություն և անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթեր ու հաշվարկներ:» նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.
«Սույնով տալիս եմ իմ համաձայնությունն առ այն, որ Սակագնի սահմանման (վերանայման) գործընթացին առնչվող իրազեկումն իրականացվի սույն դիմումով ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով։».
16) Կարգի N 4 հավելվածի`
ա. Ձև 4-2-ի 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
բ. Ձև 4-2-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին և 12.2-րդ կետերով.
« |
|
». |
գ. Ձև 4-3-ի 4-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
17) Կարգի N 5 հավելվածի Ձև 5-3-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող` |
Ս. Աղինյան |
ք. Երևան 26 հունիսի 2024 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|