ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
25 հունիսի 2024 թ. |
N 172-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի Հ.856-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ կետերով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի «Վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման աշխատանքները կազմակերպելու մասին» հ.856-Ա որոշման 1-ին և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1) «1. Քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային Արցախի 4-րդ նրբանցքի հ.10 (հանրակացարանային շենք), Արցախի 4-րդ նրբանցքի հ.10 (նախկին թիվ 5 ուսումնարան) և Արցախի 4-րդ նրբանցքի հ.10/1 հանրակացարանային շենքերի բնակիչներին վերաբնակեցնել առկա բնակարանային ֆոնդից բնակարաններ, ինչպես նաև բնակարանների ձեռք բերման վկայագրեր տրամադրելու միջոցով:».
2) «3. Թույլատրել Երևանի քաղաքապետին՝ համապատասխան որոշումների հիման վրա քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային Արցախի 4-րդ նրբանցքի հ.10 (հանրակացարանային շենք), Արցախի 4-րդ նրբանցքի հ.10 (նախկին թիվ 5 ուսումնարան) և Արցախի 4-րդ նրբանցքի հ.10/1 հանրակացարանային շենքերի բնակիչների հետ կնքել բնակարանների նվիրատվության, փոխանակության և/կամ/ բնակարան ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին պայմանագրեր, ինչպես նաև որպես նվիրատվություն ընդունել բնակարաններ (գույքեր):»:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. հունիսի 25 Երևան |