Գլխավոր տեղեկություն
Номер
N 2312-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 25.06.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
24.06.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
24.06.2024
Дата вступления в силу
26.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2312-Ա

«24» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԼԵՈՅԻ ՓՈՂՈՑԻ Հ.9 ՇԵՆՔԻ Հ.3 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մարիամ Մուրադյանի դիմումը` Լեոյի փողոցի հ.9 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող h.3 բնակարանի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 20092023-01-0039 վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու և ոչ բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին.

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-26383-24, Դ-33997-24 եզրակացությունը.

1. Լեոյի փողոցի հ.9 շենքի, սեփականության իրավունքով Մարիամ Մուրադյանին պատկանող h.3 բնակարանի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում /որպես գեղեցկության սրահ/՝ «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։

2. Հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը հաշվառել, որպես հասարակական:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակարանի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

 

Տ. Ավինյան