Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 23
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.02.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 01.08.2024
Принят
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Дата принятия
25.12.2023
Подписан
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Дата подписания
25.12.2023
Дата вступления в силу
12.02.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2023 թվականի

թիվ 23

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից, սակայն 2022 թվականի մարտի 31-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից՝

Բելառուսի

Հանրապետությունից՝

Ղազախստանի

Հանրապետությունից՝

Ղրղզստանի

Հանրապետությունից՝

Ռուսաստանի

Դաշնությունից՝

 

ՀԱՎԵԼՎԱԾ 

Եվրասիական տնտեսական բարձրագույն

խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի

թիվ 23 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում կատարվող

 

1. Առաջին կետում «և Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) հետ փոխգործակցության կարգը» բառերը փոխարինել «և Միության գործունեության և զարգացման հետ կապված հարցերով Միության անդամ պետությունների միջև կնքվող միջազգային պայմանագրերի (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, Միության շրջանակներում միջազգային պայմանագրեր) նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումն անցկացնելու, Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների փաստացի ազդեցության գնահատումն անցկացնելու և անդամ պետությունների հետ փոխգործակցության կարգը։» բառերով։

2. 2-րդ կետում «Միության գործունեությանն ու զարգացմանն առնչվող հարցերով անդամ պետությունների միջև կնքվող միջազգային պայմանագրերով (այսուհետ՝ կնքվող միջազգային պայմանագրեր)» բառերը փոխարինել «Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով» բառերով։

3. 22-րդ կետի տասներկուերորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Կարգավորման ազդեցության գնահատում իրականացնելու համար Խորհրդի որոշման նախագիծը վերադարձնելու մասին որոշումը կարող է ընդունվել Կոլեգիայի նախագահի կողմից, այդ թվում՝ յուրաքանչյուր անդամ պետության գործարար համայնքի համակարգողների ընդհանուր դիրքորոշման հիման վրա։»։

4. 69-րդ կետի տասնչորսերորդ պարբերության երկրորդ նախադասությունից «գործարարական երկխոսությամբ սահմանված՝» բառերը հանել։

5. 142-րդ կետի 15-րդ ենթակետում «անհրաժեշտության» բառից հետո ավելացնել «, գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգման համաձայնեցման, գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգման համաձայնեցումը մերժելու» բառերը։

6. 156-րդ կետի երրորդ պարբերությունից «գործարար երկխոսությամբ որոշված» բառերը հանել։

7. 165-րդ կետի հինգերորդ պարբերության մեջ «գործարար երկխոսության» բառերը փոխարինել «յուրաքանչյուր անդամ պետության գործարար համայնքի» բառերով։

8. 167-րդ կետում «գործարար երկխոսության» բառերը փոխարինել «յուրաքանչյուր անդամ պետության գործարար համայնքի» բառերով։

9. IX բաժնի 4-րդ ենթաբաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Միության շրջանակներում Հանձնաժողովի որոշումների նախագծերի և միջազգային պայմանագրերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման և Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների փաստացի ազդեցության ընթացակարգերն իրականացնելու վերաբերյալ դիտանցման մասին զեկույց»։

10. 171-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«171. Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 24-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված՝ Միության շրջանակներում Հանձնաժողովի որոշումների նախագծերի և միջազգային պայմանագրերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման և Հանձնաժողովի ընդունած որոշումների փաստացի ազդեցության ընթացակարգերն իրականացնելու վերաբերյալ դիտանցման մասին Հանձնաժողովի զեկույցի (այսուհետ՝ զեկույց) նախապատրաստումն իրականացվում է համահավաք դեպարտամենտի կողմից 2 տարին մեկ անգամ՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 1-ը։

11. 172-րդ կետում՝

ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«172. Զեկույցը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3–րդ և 4–րդ ենթակետեր.

3) Հանձնաժողովի այն որոշումների քանակի մասին, որոնց մասով անցկացվել է փաստացի ազդեցության գնահատում, և դրա անցկացման արդյունքների մասին.

4) Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի քանակի մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ ձեռնարկատիրական գործունեություն վարելու վրա, որոնց մասով անցկացվել է սույն կանոնակարգի XI բաժնին համապատասխան կարգավորման ազդեցության գնահատում, և դրա անցկացման արդյունքների մասին։»։

12. 173-րդ կետում՝

ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«173. Զեկույցը լրացուցիչ կարող է պարունակել՝».

բ) 1-3-րդ ենթակետերում «ազդեցության» բառից հետո ավելացնել «և փաստացի ազդեցության» բառերը։

13. 174-րդ և 175-րդ կետերի տեքստում համապատասխան հոլովով «կարգավորման ազդեցության գնահատման անցկացման դիտանցման մասին ամենամյա զեկույց» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «զեկույց» բառով։

14. Լրացնել հետևյալ բովանդակությամբ X և XI բաժիններ.

«X. Հանձնաժողովի ընդունած որոշումների փաստացի ազդեցության գնահատում

 

1. Հանձնաժողովի ընդունած որոշումների փաստացի ազդեցության գնահատման օբյեկտները, բնութագրերը և փուլերը

 

176. Հանձնաժողովի ընդունած այն որոշումների նկատմամբ, որոնք ազդեցություն են ունենում ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանների վրա, անցկացվում է փաստացի ազդեցության գնահատում (այսուհետ՝ փաստացի ազդեցության գնահատում)։

Փաստացի ազդեցության գնահատումն անցկացվում է Հանձնաժողովի որոշումների գործող այն խմբագրությունների նկատմամբ, որոնք նախատեսել են նոր կարգավորումների սահմանումը, այդ թվում՝ նորմատիվ բնույթ ունեցող փաստաթղթերի (օրինակ՝ կանոնների, կարգերի, հրահանգների) հաստատումը՝ բացառությամբ Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումներում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի որոշումների։

Փաստացի ազդեցության գնահատումը, որպես կանոն, անցկացվում է Հանձնաժողովի համապատասխան որոշման գործողության յուրաքանչյուր 3 տարին լրանալիս՝ հաշվի առնելով սույն կանոնակարգի 178-180-րդ կետերի դրույթները։

Փաստացի ազդեցության գնահատում անցկացնելու մեթոդական ապահովումը և խորհրդատվական ուղեկցությունն իրականացնում է համահավաք դեպարտամենտը։

177. Սույն բաժնի դրույթները չեն տարածվում Հանձնաժողովի այն որոշումների վրա, որոնց նախագծերի նկատմամբ կարգավորող ազդեցության գնահատում չի իրականացվել կամ սույն կանոնակարգի 142-րդ կետի հիման վրա, ինչպես նաև սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման ոլորտում Հանձնաժողովի որոշումների վրա չի պահանջվում։

Միության տեխնիկական կանոնակարգերի հաստատման, դրանցում փոփոխություններ կատարելու կամ դրանք չեղարկելու մասին հանձնաժողովի որոշումների նկատմամբ, Միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի հաստատման մասին Հանձնաժողովի որոշումների նկատմամբ, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը, և միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի հաստատման մասին Հանձնաժողովի որոշումների նկատմամբ, որոնք պարունակում են ուսումնասիրությունների (փորձարկումների) և չափումների կանոնները և մեթոդները, այդ թվում՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման և տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ նմուշառման կանոնները, փաստացի ազդեցության գնահատումը բաղկացած է այն փուլերից (ընթացակարգերից), որոնք սահմանված են Խորհրդի կողմից հաստատվող՝ Միության տեխնիկական կանոնակարգերի և դրանց կից ստանդարտների ցանկերի գիտատեխնիկական մակարդակի պարբերական գնահատումն անցկացնելու կարգով։

178. Փաստացի ազդեցության գնահատումն անցկացնելու հաջորդականությունը սահմանվում է Հանձնաժողովի այն դեպարտամենտի կողմից, որը պատասխանատու է Հանձնաժողովի ընդունած որոշման նախագիծը նախապատրաստելու համար (այսուհետ՝ պատասխանատու դեպարտամենտ)՝ ելնելով առաջնահերթ կարգով հանձնաժողովի այն որոշումների նկատմամբ փաստացի ազդեցության գնահատումն անցկացնելու անհրաժեշտությունից, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին՝

1) կարգավորման այն հասցեատերերի (ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների) քանակը, որոնց վրա տարածվում է Հանձնաժողովի որոշումների կիրառման ոլորտը.

2) անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների դիմումների առկայությունը (բացակայությունը) և քանակը՝ Հանձնաժողովի որոշումների կիրառման հետ կապված խնդիրների առկայության և ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա դրանց փաստացի ազդեցության մասին.

3) Հանձնաժողովի որոշումներով նախատեսված` ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների համար պարտականությունների, սահմանափակումների և (կամ) արգելքների, այդ թվում՝ կարգավորող պահանջների և (կամ) ընթացակարգերի ծավալը, ինչպես նաև դրանց կատարման համար ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների ծախսերի և այլ ծախքերի ծավալը.

4) այն խնդիրների կարևորությունը, որոնց լուծմանն ուղղված են Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները (հաշվի առնելով առանձին ոլորտներում կարգավորման առանձնահատկությունները)։

179. Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված անդամ պետության պետական իշխանության մարմնից Հանձնաժողովի կողմից ընդունված որոշման փաստացի ազդեցության գնահատում անցկացնելու մասին առաջարկը պատասխանատու դեպարտամենտի կողմից այդպիսի գնահատում անցկացվելու անհրաժեշտության հիմնավորմամբ Հանձնաժողովի կողմից ստանալու դեպքում 30 օրացուցային օրվա ընթացքում ապահովվում է փաստացի ազդեցության գնահատման համապատասխան ընթացակարգ անցկացնելու մեկնարկը։

180. Փաստացի ազդեցության գնահատում անցկացնելու անհրաժեշտության մասին համահավաք դեպարտամենտի դիրքորոշման առկայության դեպքում այդպիսի անհրաժեշտության հիմնավորմամբ համապատասխան հարցը աշխատանքային խմբի նիստին ենթակա է քննարկման։

Այն դեպքում, երբ պատասխանատու դեպարտամենտի և համահավաք դեպարտամենտի միջև աշխատանքային խմբի նիստի անցկացման արդյունքներով ձեռք չի բերվել համաձայնություն փաստացի ազդեցության գնահատում անցկացնելու անհրաժեշտության հարցի շուրջ, տվյալ հարցի վերաբերյալ որոշումն ընդունվում է Կոլեգիայի կողմից:

181. Փաստացի ազդեցության գնահատումը՝ հաշվի առնելով Հանձնաժողովի որոշումների կիրառման պրակտիկան, անցկացվում է դրանց մշակման ընթացքում հայտարարված կարգավորման նպատակներին հասնելու և Հանձնաժողովի որոշումների դրույթներում առկայության փաստը բացահայտելու կամ այդ դրույթների հետ կապված՝ Միության ներքին շուկայում հավելյալ սահմանափակումների, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ շարժի համար խոչընդոտների առաջացման փաստը բացահայտելու նպատակով։

182. Փաստացի ազդեցության գնահատումն անցկացվում է Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումներում հետևյալ դրույթները բացահայտելու նպատակով՝

1) ոչ միանշանակ կարգավորող պահանջներ և (կամ) ընթացակարգեր, որոնք գործնականում կիրառելիս ստեղծում են իրավական անորոշություն.

2) կարգավորող պահանջներ և (կամ) ընթացակարգեր, որոնք չեն համապատասխանում Միության մասին պայմանագրի, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի, Միության՝ երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրերի, Բարձրագույն խորհրդի և (կամ) Միջկառավարական խորհրդի ակտերի դրույթներին, ինչպես նաև չեն համապատասխանում դրանցով նախատեսված՝ որոշակի ոլորտում կարգավորման նպատակներին կամ չեն ապահովում որոշակի ոլորտում կարգավորման նպատակներին հասնելը և, այդ թվում՝ ունեն ձևական բնույթ կամ կոլիզիաներ են ստեղծում Միության մարմինների ակտերի դրույթների միջև.

3) փաստացի չկիրառվող (չպահանջված) կարգավորող պահանջներ և (կամ) ընթացակարգեր.

4) կրկնօրինակող կարգավորող պահանջներ և (կամ) ընթացակարգեր.

5) կարգավորող պահանջներ և (կամ) ընթացակարգեր, որոնք չեն իրագործվում՝ դրանց կատարման համար անհրաժեշտ ռեսուրսների անբավարարության հետ կապված.

6) կարգավորող պահանջներ և (կամ) ընթացակարգեր, որոնց նկատմամբ առկա է գործող կարգավորման հետ համեմատած կարգավորման ավելի արդյունավետ տարբերակի ընտրության հնարավորություն.

7) այլ դրույթներ, որոնք ունեն կամ կարող են ունենալ բացասական ազդեցություն ձեռնարկատիրական գործունեության վարման պայմանների վրա.

183. Փաստացի ազդեցության գնահատման անցկացումը բաղկացած է հետևյալ փուլերից.

1) ընթացիկ գնահատում՝ անդամ պետությունների գործարար ասոցիացիաների ներկայացուցիչների և տնտեսավարող սուբյեկտների հետ հանրային խորհրդակցությունների անցկացում.

2) վերջնական գնահատում՝ փաստացի ազդեցության գնահատման մասին եզրակացության նախապատրաստում:

 

2. Փաստացի ազդեցության ընթացիկ գնահատում

 

184. Ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա Հանձնաժողովի որոշումների ազդեցության փաստացի հետևանքների փորձագիտական գնահատում ստանալու նպատակով, այդ թվում՝ սույն կանոնակարգի 182-րդ կետով նախատեսված դրույթների բացահայտման մասով, պատասխանատու դեպարտամենտի կողմից կազմվում է շահագրգռված անձանց համար հարցերի ցանկ պարունակող անկետա։

Անկետան կազմվում է Հանձնաժողովում՝ ներքին փաստաթղթաշրջանառության կանոններով սահմանված ձևին համապատասխան։

185. Փաստացի ազդեցության գնահատման շրջանակներում հանրային խորհրդակցություններ կազմակերպելու նպատակով պատասխանատու դեպարտամենտը Միության պաշտոնական կայքում տեղադրում է հանձնաժողովի ընդունած որոշումը՝ դրա նկատմամբ փաստացի ազդեցության գնահատում անցկացնելու վերաբերյալ տեղեկացմամբ, և անկետան։

Հանրային խորհրդակցությունների անցկացումն սկսվում է Միության պաշտոնական կայքում Հանձնաժողովի ընդունած որոշումը՝ դրա փաստացի ազդեցության գնահատումն անցկացնելու վերաբերյալ տեղեկատվությամբ տեղադրելու, ինչպես նաև անկետան տեղադրելու օրվանից։

186. Պատասխանատու դեպարտամենտը Միության պաշտոնական կայքում Հանձնաժողովի ընդունած որոշումը և անկետան տեղադրելու օրվանից` 5 օրացուցային օրվա ընթացքում գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի օգտագործման միջոցով, տեղեկացնում է հանրային խորհրդակցությունների անցկացման մեկնարկի վերաբերյալ՝

համահավաք դեպարտամենտին և աշխատանքային խմբի անդամներին,

յուրաքանչյուր անդամ պետության գործարար համայնքի համակարգողներին,

գործարար հասարակության, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, խորհրդատվական մարմնի կազմում ընդգրկված այլ անկախ փորձագետների,

այլ անձանց, որոնց, պատասխանատու դեպարտամենտի կարծիքով, նպատակահարմար է ներգրավել փաստացի ազդեցության գնահատման գործում։

Նշված անձանց ուղարկվում է տեղեկատվություն՝

Միության պաշտոնական կայքում Հանձնաժողովի ընդունած որոշումը՝ դրա փաստացի ազդեցության գնահատումն անցկացնելու վերաբերյալ տեղեկատվությամբ, ինչպես նաև անկետան տեղադրելու տեղի մասին (ամբողջական էլեկտրոնային հասցեն (հիպերհղումները)).

հանրային խորհրդակցությունների անցկացման ժամկետի մասին, որի ընթացքում պատասխանատու դեպարտամենտն ընդունում է լրացված անկետաները, և դրանք ներկայացնելու ձևերի մասին (Միության պաշտոնական կայքի համապատասխան ծառայության օգտագործմամբ, թղթային կրիչների վրա և (կամ) էլեկտրոնային փոստի միջոցով):

187. Հանրային խորհրդակցությունների ժամկետը չի կարող կազմել Միության պաշտոնական կայքում Հանձնաժողովի ընդունած որոշման՝ դրա փաստացի ազդեցության գնահատումն անցկացնելու վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև անկետայի տեղադրման օրվանից 60 օրացուցային օրվանից պակաս։

188. Պատասխանատու դեպարտամենտը քննարկում է հանրային խորհրդակցությունների անցկացման ընթացքում ստացված՝ լրացված անկետաները, ինչպես նաև նկատողությունները և առաջարկները (ազատ ձևով)։

189. Շահագրգռված անձանց տեղեկացնելու նպատակով պատասխանատու դեպարտամենտը հանրային խորհրդակցությունների անցկացման ժամկետի ավարտի օրվանից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում Միության պաշտոնական կայքում Հանձնաժողովի ներքին փաստաթղթաշրջանառության կանոններով սահմանվող ձևով տեղադրում է անկետայում պարունակվող հարցերի պատասխանների ամփոփման արդյունքների վերաբերյալ արձագանքների ամփոփագիրը, ինչպես նաև հանրային խորհրդակցությունների անցկացման ընթացքում ստացված դիտողությունները և առաջարկությունները (այսուհետ՝ արձագանքների ամփոփագիրը)։

 

3. Փաստացի ազդեցության վերջնական գնահատում

 

190. Հանձնաժողովի որոշումը, որի մասով անցկացվում է փաստացի ազդեցության գնահատումը, անկետան և արձագանքների ամփոփագիրը պատասխանատու դեպարտամենտի կողմից ուղարկվում են համահավաք դեպարտամենտ և աշխատանքային խմբի անդամներին՝ փաստացի ազդեցության գնահատման մասին եզրակացությունը նախապատրաստելու համար։

191. Աշխատանքային խումբը պատասխանատու դեպարտամենտից Հանձնաժողովի որոշումը, անկետան և արձագանքների ամփոփագիրն ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում ապահովում է փաստացի ազդեցության գնահատման մասին եզրակացության նախապատրաստումը:

Փաստացի ազդեցության գնահատման մասին եզրակացության նախապատրաստման ընթացքում աշխատանքային խումբը հաշվի է առնում Հանձնաժողովի տվյալ որոշման նկատմամբ փաստացի ազդեցության գնահատման մասին անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից նախապատրաստված եզրակացությունները (առկայության դեպքում):

Փաստացի ազդեցության գնահատման մասին եզրակացության նախապատրաստման ընթացքում աշխատանքային խումբն օգտագործում է գնահատման բոլոր փուլերում գործարար համայնքի և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների, ինչպես նաև այլ շահագրգիռ անձանցից ստացված դիտողություններն ու առաջարկությունները:

Փաստացի ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացության մեջ պարտադիր արտացոլման են ենթակա՝

Հանձնաժողովի կողմից ընդունված որոշման մասով յուրաքանչյուր անդամ պետության գործարար համայնքի համակարգողների համախմբված դիրքորոշման վերաբերյալ տեղեկատվությունը (նման դիրքորոշման առկայության դեպքում).

Հանձնաժողովի կողմից ընդունված որոշման մասով պատասխանատու դեպարտամենտի դիրքորոշման վերաբերյալ տեղեկությունները (համահավաք դեպարտամենտ այն ստանալու կամ աշխատանքային խմբի նիստին այն ներկայացնելու դեպքում):

192. Փաստացի ազդեցության գնահատման մասին եզրակացությունն ստորագրվում է աշխատանքային խմբի ղեկավարի կողմից, իսկ ժամանակավոր անաշխատունակության, արձակուրդի կամ գործուղման հետ կապված իր բացակայության ժամանակամիջոցում՝ աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալի կողմից:

193. Համահավաք դեպարտամենտը փաստացի ազդեցության գնահատման մասին եզրակացության ստորագրման օրվանից ոչ ուշ, քան 3 օրացուցային օրվա ընթացքում այն ուղարկում է պատասխանատու դեպարտամենտ, աշխատանքային խմբի անդամներին, ինչպես նաև ապահովում դրա տեղադրումը Միության պաշտոնական կայքում:

194. Փաստացի ազդեցության գնահատման մասին եզրակացության մեջ նշված՝ Հանձնաժողովի որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունները պետք է քննարկվեն պատասխանատու դեպարտամենտի և անդամ պետությունների կողմից դրանց հաշվառման հնարավորության տեսանկյունից՝ Հանձնաժողովի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի որոշման նախագիծը նախապատրաստելիս։

 

XI. Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատում

 

195. Միության շրջանակներում միջազգային այն պայմանագրերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումը, որոնք կարող են ազդել ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանների վրա, դրանց նախապատրաստման պարտադիր փուլ է։

196. Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումը կատարվում է սույն կանոնակարգի IX բաժնով նախատեսված կարգով՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

1) Միության շրջանակներում միջազգային պայմանագրի նախագիծը, տեղեկատվական-վերլուծական տեղեկանքը և հարցաթերթիկը տեղադրվում են Միության պաշտոնական կայքում՝ առնվազն 45 օրացուցային օրվա ընթացքում հանրային քննարկում անցկացնելու նպատակով.

2) հանրային քննարկման արդյունքներով՝ մշակող դեպարտամենտի կողմից չի կարող որոշում ընդունվել Միության շրջանակներում միջազգային պայմանագրի նախագծի հետագա նախապատրաստումից հրաժարվելու վերաբերյալ.

3) Միության շրջանակներում միջազգային պայմանագրի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացության նախապատրաստումն իրականացվում է աշխատանքային խմբի կողմից՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրի նախագիծը և դրան կից փաստաթղթերի լրակազմն ստանալու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում.

4) Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի վերաբերյալ կարգավորման ազդեցության գնահատումն անցկացվում է մինչև դրանք ներպետական համաձայնեցում անցկացնելու համար անդամ պետություններ ուղարկելը.

5) կարգավորման ազդեցության գնահատում անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված անդամ պետության պետական իշխանության մարմնի դիրքորոշումը՝ մինչև Միության շրջանակներում միջազգային պայմանագրի նախագիծը ներպետական համաձայնեցում անցկացնելու համար անդամ պետություններ ուղարկելն ստանալու դեպքում, այդպիսի գնահատման անցկացումը պարտադիր է.

6) Միության շրջանակներում միջազգային պայմանագրի նախագծի կարգավորման ազդեցության մասին եզրակացությունը ներկայացվում է անդամ պետություններ այդ միջազգային պայմանագրի նախագիծը ներպետական համաձայնեցում անցկացնելու համար ուղարկելու հետ միաժամանակ։

197. Սույն բաժնի դրույթները չեն կիրառվում Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի այն նախագծերի նկատմամբ, որոնք՝

1) ազդեցություն չեն ունենում ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա.

2) նախկինում ուղարկվել են անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար.

3) վերաբերում են Միության մարմինների գործունեության կազմակերպմանը և գործունեությանը.

4) վերաբերում են արդյունաբերական սուբսիդիաների կարգավորման, հսկողության և կիրառման հարցերին.

5) կրում են տեխնիկական և (կամ) իրավատեխնիկական բնույթ.

6) պարունակում են սահմանափակ տարածման ենթակա տեղեկություններ։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2024 թվական: