Գլխավոր տեղեկություն
Номер
N 1078-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 11.07.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.07.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.07.2024
Дата вступления в силу
01.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2024 թվականի N 1078-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետով՝

«4.1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում քաղաքացիական աշխատանք կատարող անձանց լրավճարների առավելագույն չափերը` համաձայն N 4.1 հավելվածի.».

2) որոշման 5-րդ կետում «հավելվածով» բառը փոխարինել «և N 4.1 հավելվածներով» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի «ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բաժնում «Գիտություն» և «Կրթություն» գլուխները միավորել և 26-35-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

Գիտություն և կրթություն

26.

Պետ՝ ֆակուլտետի

5.44

27.

Պետի տեղակալ՝ ֆակուլտետի

5.20

28.

Պետ` ամբիոնի, ղեկավար՝ կենտրոնի

5.07

29.

Ղեկավար` խմբի, պետ՝ բաժնի

4.94

30.

Պետ՝ ցիկլի, բաժանմունքի

4.65

31.

Ավագ գիտնական վերլուծաբան

4.37

32.

Ավագ դասախոս, գիտնական վերլուծաբան

4.10

33.

Դասախոս

3.84

34.

Թարգմանիչ, խմբագիր

3.59

35.

Ավագ մասնագետ, համակարգչային սրբագրիչ

3.36

».

 

4) որոշումը լրացնել N 4.1 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 11-ի N 1078-Ն որոշման

 

 

«Հավելված N 4.1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի N 737-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

 

Գիտություն և կրթություն

1.

Պետ՝ ֆակուլտետի

270,000

2.

Պետի տեղակալ՝ ֆակուլտետի

270,000

3.

Պետ` ամբիոնի, ղեկավար՝ կենտրոնի

270,000

4.

Ղեկավար` խմբի, պետ՝ բաժնի

180,000

5.

Պետ՝ ցիկլի, բաժանմունքի

110,000

6.

Ավագ գիտնական վերլուծաբան

95,000

7.

Ավագ դասախոս, գիտնական վերլուծաբան

75,000

8.

Դասախոս

65,000

9.

Թարգմանիչ, խմբագիր

40,000

10.

Ավագ մասնագետ, համակարգչային սրբագրիչ

20,000

»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

11.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան